Սովորողների տեխնիկական ստեղծագործության բաց հավաք-ցուցադրության
Հրավեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ուսումնական օրացույցով ամենամյա Բնագիտատեխնիկական, Հանրակրթական Դիջիթեք 2026թ. ստուգատեսների ծրագրով կազմակերպում է սովորողների տեխնիկական ստեղծագործության բաց հավաք-ցուցադրություն։
Ցուցադրությանը 2025թ․ ընթացքում իրականացրած նախագծերով կարող են մասնակցել նրանք, որ ցանկություն ունեն իրենց ստեղծածը ներկայացնելու ուրիշներին, տեսնելու փորձելու ուրիշների նախագծերը, համագործակցելու.․

- հանրապետության դպրոցների խմբեր,
- Արմաթ լաբորատորիաների խմբեր
- առանձին սովորողներ,
- դպրոցահասակ երեխաներ (18 տարին չլրացած).
- ուսուցիչներ, որ հետաքրքրվում են ստեղծագործական աշխատանքի կազմակերպմամբ։
Հավաք-ցուցադրությունը կազմակերպվում է 2026թ․ հունվարի 31-ին ժամը՝ 12։00-ից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցում, հասցեն՝ ք․Երևան, Առնո Բաբաջանյան պողոտա 25։
Մասնակցել ցանկացողը (խումբը) լրացնում է մասնակցության հայտը, որտեղ մասնակցի (խմբի դեպքում՝ մասնակիցների) տվյալներից բացի լրացնում է տեղեկություն ներկայացվող նախագծի մասին, նախագիծը ներկայացնելու համար անհրաժեշտ մակերեսը, հոսանքի աղբյուրի առկայության, այլ պահանջներ։
Մարզերից մասնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են անվճար գիշերել կրթահամալիրի կացարանում։
Հայտը պետք է ուղարկել մինչև 2026թ․ հունվարի 25-ը, ժամը՝ 24։00։

Հավաք-ցուցադրության օրը կրթահամալիրի մայր դպրոցը բաց կլինի առավոտյան 9։00-ից։ Ձեզ կդիմավորեն, կուղեկցեն, կօգնեն ցուցադրությունը կազմակերպել։