Բնագիտատեխնիկական ստուգատես 2026
Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընդհանուր դրույթներ․
Ստուգատեսի
նպատակն է հանրակրթության մեջ
բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների,
ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման
հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը:
Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները
ներկայանում են 2025 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով,
վերջնարդյունքով։
Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես
կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական
նախաձեռնություն:
Ստուգատեսի առաջին՝ տեղեկատվական, փուլ
2026թ․ հունվարի
7-14
Այս
փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի
համակարգողները իրենց խմբերի հետ կազմակերպում են տեղեկատվությունը՝ ստեղծում են
իրենց լոգոն, բացիկներ, հայտարարություններ։ Պետք է վստահ լինել, որ
տեղեկատվությունը հասել է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի, սովորողի, սանի
ծնողի։ Ստեղծում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը, կատարում
աշխատանքի բաժանում։
Ստուգատեսի երկրորդ՝ աշխատանքները ընդունելու, և նախնական ընտրույան փուլ
2025թ․ հունվարի
15-28
Այս
փուլում ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։
Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը
ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ
փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում
ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում, հասանելի դարձնելով այդ օրվա
ընթացքում ընտրված նյութերը։
Ստուգատեսի երրորդ փուլ (կրթահամալիրային)
2025թ․ Հունվարի
29-ից փետրվարի 9
Կրթահամալիրում
բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում
դասավանդողները, ինժեներատեխնիկական ստեղծագործության ուսումնական կենտրոնի
աշխատակիցները երկրորդ փուլում ընտրված աշխատանքներից կատարում են ընտրություն։
Ընտրված աշխատանքներn ամեն օր ներկայացվում են բնագիտության բլոգում, կրթահամալիրի
կայքում:
Ստուգատեսի
աշխատանքների ամփոփման արդյունքում բնագիտության մասնախումբը որոշում է 2026թ․ «Հակոբ
Հակոբյան» ամենամյա մրցանակակրին՝
- նախադպրոցական
ակտիվ խումբ
- 5 տարեկանների
ակտիվ խումբ
- «Իմացումի հրճվանք»
ծրագրի ակտիվ դասարան
- 4-6-րդ դասարանցի
- 7-9-րդ դասարանցի, ավագ դպրոցի և քոլեջի սովորող
- մանկավարժական
աշխատող։
Մրցանակները հանձնվում են 2025թ․ փետրվարի 13-ին՝ ուբաթ համերգի ժամանակ։
Ստուգատեսի բովանդակությունը՝
Առաջին խումբ (մինչև 5 տարեկաններ)
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:
Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.
- ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
- խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
- խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ
- համակարգչային խաղեր, որ խաղում է։
Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը սովորողին և ծնողին տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը.
- ինչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
- որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները.
- խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
- ինքնագլորներ․
- ինչպես են խաղում
երեխաները:
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով: Աշխատանքը կատարում է դաստիարակը:
Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրթական ծրագրի ենթակայքում,
«Պարտեզ» ամսագրում:
Երկրորդ խումբ (5-6 տարեկաններ)
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները (այս թվում ուսումնական գործիքներ՝ խոշորացույց, միկրոսկոպ, հեռադիտակ, կշեռք, վայրկենաչափ, ջերմաչափ, մետր, կողմնացույց, մարզական սարքեր, թվային միջոցներ, կենցաղային սարքեր՝ այդ թվում ջրի հաշվիչ, գազի հաշվիչ, էլեկտրաէներգիայի հաշվիչ, բույսեր, կենդանիներ) տանը և դպրոցում:
Նախորդ տարիքային խմբի սովորողի (ծնողի օգնությամբ) աշխատանքներին ավելանում է.
- ի՞նչ է անում ուսումնական գործիքներով,
- ի՞նչ սարքերից է կարողանում օգտվել,
- պատմություն իր խնամած բույսի, կենդանու մասին:
Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:
Խմբի աշխատանքի ներկայացմանն ավելանում է.
- խմբում ինչպես են կիրառվում ուսումնական գործիքները.
- ինչպես են դրանցով աշխատում-խաղում երեխաները։
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:
Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրաթական ծրագրի ենթակայքում,
«Պարտեզ ամսագրում»։
Երրորդ խումբ (6-8 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ)
Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.
- իր սիրած խաղալիքը (երբվանից ունի այդ խաղալիքը, ո՞ւմից է ստացել, ինչպես է խաղում).
- իր հավաքած մոդելները, մակետները, ռոբոտները.
- ներկայացնում է խաղալիքներ, որ արդեն փչացել են կամ իրեն պետք չեն.
- իր ունեցած ուսումնական գործիքները, այդ թվում՝ էլեկտրոնային .
- իր խնամած բույսը,
կենդանին.
- կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել․
- իր կատարած փորձը
- ուսումնական
գործիքներով կատարած իր ուսումնասիրությունը
- իր սիրած համակարգչային
խաղը․
- իր բլոգը:
Աշխատանքը կատարում է սովորողը՝ ծնողի հետ: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը կատարում է դասվարը՝ սովորողների հետ:
Աշխատանքները տեղադրվում են դասարանի բլոգում:
Չորրորդ խումբ (4-6-րդ դասարաններ)
Սովորողը ներկայացնում է իր ունեցած ուսումնական գործիքները՝
- թվային ուսումնական
գործիքներ․
- տանը եղած
գործիքներ
- իր ունեցած
ճամփորդական պարագաները
- որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում, ճամփորդության ժամանակ
- իր ստեղծած մոդելը․
- իր խնամած բույսը,
կենդանին
- իր կատարած փորձը
- կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել․
- իր ուսումնական
բլոգը․
- իր կազմած խաղը․
- իր ընտրությամբ գործունեության արդյունքը․
- իր սիրած
համակագչային խաղը:
Աշխատանքը կատարում է սովորողը: Ուսուցիչը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։
Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառությունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը պատրաստում է բնագիտություն դասավանդողը՝ սովորողների հետ:
Հինգերորդ խումբ (7-12-րդ դասարաններ,
քոլեջ)․
Սովորողը, ուսանողը ներկայացնում է.
- թվային ուսումնական
գործիքները․
- տանը ունեցած
գործիքները
- իր կատարած փորձը․
- ուսումնական
նախագիծը(հետազոտական աշխատանքը)
- իր ստեղծած գործիքը․
- իր ստեղծած մոդելը․
- տնային գործերում
իր պարտականությունները
- կյանքում որևէ գործիքի այլ կերպ օգտագործելու օրինակ
- իր ճամփորդական
պիտույքները
- ուսումնական
պրոցեսում որևէ գործիքի կիրառություն
- իր խնամած
կենդանին, բույսը․
- իր բլոգը․
- իր ստեղծած խաղը․
- իր կազմած ծրագիրը,
հավելվածը․
- արհետական բանականության կիրառությունը իր ուսումնական պրոցեսում․
- իր սիրած համակարգչային
խաղը:
Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին:Սովորող սովորեցնող նախագիծով աշխատողը իր բլոգում ներկայացնում է իր սաների աշխատանքները ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով։
Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է.
- նոր ուսումնական
աշխատանք, փորձ, գործիք
- լաբորատորայում գոծիքների խնամք, հին գործիքների վերականգնում
- իր ստեղծած թվային
փաթեթ
- ուրևէ դասընթացում
մոդուլ․
- արհեստական բանականության կիրառությունը ուսումնական պրոցեսում
- մեթոդական հոդված
- թարգամություն:
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:
Համակարգողների գործառույթները․
Դպրոց պարտեզի համակարգողը․
- դպրոց պարտեզի դաստիարակներին, դասվարներին ներկայացնում է ստուգատեսի աշխատակարգը,
- 4-6-րդ դասարանցիներից կազմում է աշխատանքային խումբ
- օգնում է դաստիարակներին, դասվարներին պահանջվող աշխատանքները ներկայացնելու
- օգնում է 4-6-րդ դասարանի սովորողներին նյութերը ընտրելու, ձևակերպելու, ներկայացնելու հարցում
- աշխատանքային խմբի հետ ներկայացվածներից ընտրում է տասը նյութ, հրապարակում դպրոց պարտեզի կայքում
- ընտրված նյութերը ուղարկում է «բնագետներ», «մաթեմատիկա» խմբերին
- բողոքարկող սովորողին հիմնավոր ներկայացնում ներկայացված նյութը ընտրվածների ցուցակում մերժելու պատճառը
Միջին, ավագ դպրոցի,
քոլեջի համակարգողը․
- ապահովում է, որ յուրաքանչյուր սովորող տեղեկացված լինի ստուգատեսի, աշխատակարգի մասին
- սովորողներից
ընտրում է աշխատանքային խումբ
- աշխատանքային խմբի հետ ներկայացվածներից ընտրում է տասը նյութ, հրապարակում միջին դպրոցի կայքում
- ընտրված նյութերը ուղարկում է «բնագետներ», «մաթեմատիկա» խմբերին
- բողոքարկող սովորողին հիմնավոր ներկայացնում ներկայացված նյութը ընտրվածների ցուցակում մերժելու պատճառը
Դասավանդողների ներկայացված նյութերին ծանոթանում են բնագիտության և մաթեմատիկայի մասնախմբերի բոլոր անդամները։
Ստուգատեսի
շրջանակներում իրականացվում է ԲՏՃՄ ուսումնական բնագավառի կազմակերպումը
կրթահամալիրում ներկայացումը։
Ներկայացնում ենք․
- Մաթեմատիկայի դասավանդումը առանց գրատախտակի․ պատասխանատու՝ Լիաննա Հակոբյան, մաթեմատիկայի մասնախումբ, դասվարներ։
- Սովորողի ընտրությամբ՝ մաթեմատիկոսի գործունեություն․ պատասխանատուներ՝ ընտրությամբ գործունեության ղեկավարներ։
- Բնագիտական փորձերը «Իմացումի հրճվանք» ծրագրում․ ներկայացնում են դասվարները։
- «Բնագիտություն» դասընթացը 4-5-րդ դասարաններում․ պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Աննա Թամրազյան, Շուշան Ալեքսանյան, Անժելա Բլեյան։
- 6-րդ դասարանում «Բնագիտություն» դասընթացի կազմակերպումը մոդուլներով․ պատասխանատու՝ Ւվետա Ջանազյան, Անժելա Բլեյան, Շուշան Ալեքսանյան, Գայանե Խաչատրյան։
- Կենսաբանության դասավանդումը գործնական աշխատանքներով․ պատասխանատուներ՝ Հասմիկ Ուզունյան, Անուշ Ասատրյան։
- Քիմիայի դասավանդումը փորձերի հենքի վրա՝ պատասխանատուներ՝ Էմմա Այվազյան, Վեներա Խառատյան։
- Ֆիզիկայի դասավանդումը փորձերի հենքի վրա․ պատասխանատուներ՝ Գայան Մխիթարյան, Նունե Թեմուրյան, Լիլիթ Տոնոյան, Գոհար Իսկանդարյան։
- Միջառարկայական
նախագծեր
- «Հին սարքերի վերակենդանացում» նախագիծ․ պատասխանատուներ՝ Գոհար Իսկանդարյան, Լիլիթ Տոնոյան։
Ստուգատեսի համակարգող՝ Գևորգ Հակոբյան։
Արևելյան դպրոց պարտեզում՝ Իվետա Ջանազյան, Գոհար Հովհաննիսյան, Աննա Պետրոսյան և սովորողների խումբ։
Արևմտյան Դպրոց պարտեզում՝ Շուշան Ալեքսանյան, Անի Գրիգորյան և սովորողների խումբ։
Հարավային դպրոց պարտեզում՝ Աննա Թամրազյան, Անահիտ Հարությունյան և սովորողների խումբ։
Հյուսիսային դպրոց պարտեզում՝ Անժելա Բլեյան, Շողիկ Զեյնալյան և սովորողների խումբ։
Միջին դպրոցում՝ Հասմիկ Ուզունյան, Էմմա Այվազյան, Նունե Թենուրյան, Կարինե Խառատյան և սովորողների խումբ։
Հետազոտական վարժարանում՝ Անուշ Ասատրյան, Վեներա Խառատյան, Գոհար Իսկանդարյան, Մենուա Հարությունյան, Արման Ենգիբարյան և սովորողների խումբ։
Քոլեջում՝ Ելենա Օհանյան, Նելի Գեղամյան, Տաթև Արզումանյան, Գեղամ Խաչատրյան և ուսանողների խումբ։