«Հանրակրթական Դիջիթեք 2026» ստուգատես
Հանրակրթական Դիջիթեքը հեղինակային կրթական ծրագրերի և թվային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ստուգատես է, որն ուղղված է կրթության ոլորտում նորարարական մոտեցումների խթանմանը։
Նպատակը՝
Ներկայացնել և խթանել թվային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթության ոլորտում՝ զարգացնելով ստեղծարար մտածողություն, համագործակցության հմտություններ և տեխնոլոգիական գրագիտություն։
Ժամանակահատվածը՝ հունվարի 7-31։
Դիջիթեքի մասնակիցները՝ սովորողներ, դասավանդողներ, գործընկեր դպրոցներ, կազմակերպություններ, խմբեր, ընտանիքներ։
Դիջիթեքի ուղղությունները՝
Ծրագրավորում
- Scratch խաղեր և անիմացիաներ
- Python փոքր ծրագրեր ու վիզուալիզացիաներ
- HTML/CSS/JavaScript պարզ վեբ-կայքեր
- Խնդիր լուծող ալգորիթմներ
Ռոբոտաշինություն և ինժեներիա
- Lego Spike / WeDo նախագծեր
- Micro:bit և Arduino սարքեր
- Սենսորային չափումներ, ավտոմատ համակարգեր
- Ռոբոտի կառուցում և վարքագծային ծրագրավորում
3D մոդելավորում և դիզայն
- Tinkercad մոդելավորված իրեր, շենքեր, մեքենաներ
- STEM մոդելներ՝ կամուրջներ, մեխանիկական կառուցվածքներ
- 3D առաջարկներ դպրոցին/համայնքին
AI (Արհեստական բանականություն) և թվային ստեղծարարություն
- AI-ով ստեղծված պատմություններ, նկարներ, մուլտիպլիկացիաներ
- AI ուսուցողական chatbot-ներ
- AI-ի կիրառություն ուսումնական նախագծերում
Թվային մեդիա և պատմագրություն
- Կարճ ֆիլմեր, stop-motion անիմացիաներ
- Թվային պատմագրություն՝ StoryJumper, Canva
- Փոդքաստներ և ձայնային պատմություններ
- Ֆոտոպատմություն՝ լուսանկար + նկարագրություն
STEM և հետազոտական նախագծեր
- Փորձարարական աշխատանքներ (ջերմաստիճան, լույս, շարժում, ջրի որակ և այլն)
- Տվյալների հավաքում և գրաֆիկական ներկայացում
- «Խելացի լուծումներ»—լույս, ջերմաստիճան, անվտանգություն և այլն
Ինչպես մասնակցել
Յուրաքանչյուր նախագիծ հրապարակվում է սովորողի, ուսուցչի անձնական բլոգում, ներկայացվում է նկարագրությամբ, ընթացքի լուսանկարներով, օգտագործված գործիքներով և ստացված արդյունքով։ Այնուհետև նախագիծը հայտագրվում է հետևյալ հղումով։
Կազմակերպման փուլերը
- Նախագծերի ներկայացում, հայտագրում (հունվարի 6-30)
Մասնակիցները հայտագրում են իրենց նախագծերը, պահանջներին բավարարողները նույն օրը հրապարակվում են կայքի Դիջիթեք բաժնում։ (Բոլոր հայտերը՝ այստեղ)։ - Վարպետության դասեր (հունվարի 6-30)
Ֆիզիկական միջավայրում ուսուցիչները, ծնողները, սովորողները, շրջանավարտները և ոլորտի հրավիրյալ մասնագետները դիջիթեքյան օրերին կազմակերպում են թվային գործիքների, տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունների մասին վարպետության դասեր։ - Դիջիթեքյան էքսպո (հունվարի 30-ին)
Էքսպոյի ընթացքում կազմակերպվում է լավագույն նախագծերի ցուցադրություն, որտեղ սովորողները ներկայացնելու են իրենց ստեղծած թվային, ինժեներական և ծրագրավորման նախագծերը՝ ցույց տալով աշխատանքի ընթացքը, կիրառված տեխնոլոգիաները և ձեռք բերված արդյունքները։
Ցուցադրությունը կլինի բաց ձևաչափով․ հրավիրված հյուրերը, ծնողները, ուսուցիչները և սովորողները հնարավորություն կունենան շրջել տաղավարներով, դիտել ներկայացումները, հարցեր տալ և գնահատել նախագիծը։
Դիջիթեքը բաց է բոլորի համար։ Այն հրավիրում է յուրաքանչյուրին դառնալ ստեղծող, ծրագրավորող, ինժեներ, պատմող, հետազոտող՝ անկախ տարիքից և փորձից։
Ստուգատեսի համակարգող՝ Հերմինե Անտոնյան
Մասնաճյուղերի համակարգողներ՝
- Արևելյան դպրոց-պարտեզում՝ Աննա Պետրոսյան
- Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Սոնա Փափազյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Շողիկ Զելնալյան
- Հարավային դպրոց-պարտեզում՝ Լուսինե Գասպարյան
- Միջին դպրոցում՝ Լիանա Հակոբյան
- Ավագ դպրոցում՝ Շողեր Հարությունյան
- Քոլեջում՝ Ելենա Հարությունյան
- Այլ դպրոցներից ստացված հայտեր, կայքում հրապարակումներ՝ Մարիամ Առուշանյան