Հրավիրում ենք

Հրավիրում ենք

Օգոստոսի 6

2026թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 13։30-18։30, Ձեզ սիրով հրավիրում ենք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ մասնակցելու Տեխնոճամբար 2026-ի պաշտոնական ներկայացմանը, արդյունքների գնահատմանը։

Ծրագրում՝ 

13։30-14։00՝ հյուրերի ժամանում Արատես

14։00-15։00՝ շրջայց. ճամբարականները ներկայացնում են պատրաստի ինժեներական համակարգերը, ԱԲ աուդիոգիդերը

15։00-16։00՝ ռոբոտների մրցույթ. ցուցադրություն Արատեսի բնական խոչընդոտներով մրցուղում

16։00-17։00՝ մեղրաքամի նախատոնակ Արատեսում

17։00-18։00՝ ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքը․ ներկայացնում են Արիս Նաջարյանը, Վահագն Թալանչյանը, Միքայել Իսախանյանը։ 


Տեխնոճամբարի համակարգողներ՝ Հերմինե Անտոնյան, Արման Ենգիբարյան


MSKH