Տեխնոճամբար 2026
օգոստոսի 4-7-ը
Սիրելի՛ սովորողներ, դասավանդողներ, տեխնոլոգիական նախագծային խմբեր
Հրավիրում ենք օգոստոսի
4–7-ը մասնակցելու Արատեսի դպրական կենտրոնում կայանալիք «Տեխնոճամբար 2026»-ին։ Սա
հիանալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ինժեներական նորարար
լուծումներ ու ցանկանում են գործնականում կիրառել ժամանակակից տեխնոլոգիական գործիքները։
Ճամբարի ամենաթեժ
ուղղությունը լինելու է ռոբոտների մրցույթը։ Մասնակից թիմերը կստեղծեն հեռակառավարվող
ռոբոտներ, որոնք պետք է հաղթահարեն Արատեսի բնական խոչընդոտները՝ քարեր, թեքություններ
ու ջրափոսեր։
Եթե հետաքրքրված
եք ռոբոտաշինությամբ, սա ձեր հնարավորությունն է՝ փորձարկելու ձեր նախագծերը իրական
ու բարդ պայմաններում։
Ի՞նչ է սպասվում
ճամբարականներին
- Մրցույթ
և ինժեներիա. Ռոբոտների ստեղծում և փորձարկում
տեղանքում (մանրամասներն ու տեխնիկական պահանջները կգտնեք ծրագրում)․
- Կանաչ
էներգիա և կլիմա. Ինժեներական
էներգետիկ և մետեո համակարգերի մշակում․
- Տեխնոլոգիաներ
և պատմություն. Պատմամշակութային արժեքների
թվայնացում՝ QR կոդերի միջոցով․
- Մշակույթ
ու բացահայտումներ. Ստեղծագործական ու հայրենագիտական
հետաքրքիր նախագծեր․
Ճամբարը բաց է տարբեր տարիքի սովորողների համար։ Տեղերը սահմանափակ են։ Մասնակցությունը՝ հայտագրումով, մինչև հուլիսի 31-ը։