Ավագ դպրոցը հրավիրում է սովորելու
Ընդունելություն 2026-2027
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց հետազոտական վարժարանը հրավիրում է սովորելու 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցման 10-11-րդ դասարաններում։
Ընդունելության հայտերն ընդունվում են փետրվարի 20-ից։
Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով, անհատական ուսումնական պլաններով.
- ուսումնական պլանի անհատականացումը՝ սովորողի ընտրությամբ, խորացված ուսուցման, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով.
- ծրագրավորման-ինժեներական-սարքաշինական,
- կերպարվեստի (քանդակ, կոմպոզիցիա և դիզայն, համակարգչային գրաֆիկա և դիզայն, անիմացիա, մոդելավորում, գունանկար, գծանկար),
- միջմշակութային հաղորդակցության (օտար լեզուներ-թարգմանություն-լրագրություն-հասարակագիտություն)
- մարզական ակումբներ (հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, հեծանիվ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս,մարմնամարզություն),
- ռազմամարզական-արշավախմբային ճամբարները ՆԶՊ դասընթացի այլընտրանք,
- այլ դասընթացների.
- օտար լեզուն (առաջին, երկրորդ) սովորողի ընտրությամբ՝ անգլերեն, արաբերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն.
- նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ.
- քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ, միջազգային ուսումնական նախագծերի-հավաքների, ճամբարների մասնակցություն, կրթական փոխանակումներ.
- հետազոտական աշխատանքները, որպես սովորողի մասնագիտական զարգացման և նախասիրությունների բացահայտման հարթակ.
- կամավորական աշխատանք կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, դպրոցներում, գործընկեր կազմակերպություններում.
- անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով.
- սովորողների արձակուրդային ուսումնական նախագծեր։
Ընդունելության պայմանները՝
- ծանոթություն կրթական ծրագրին, խորհրդատվական հանդիպումներ.
- մասնակցություն «Մուտք կրթահամալիր» երևանյան աշխատարաններին և հայրենագիտական եռօրյա ճամփորդություն Արատես դպրական կենտրոն.
- անհատական ուսումնական պլանի կազմում.
- ուսումնառության պայմանագրի կնքում։
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
- սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը.
- ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը.
- 3×4 չափսի 2 լուսանկար.
- 10-րդ դասարան դիմող սովորողը ներկայացնում է 9-րդ դասարանի ավարտական վկայական։
Հետազոտական վարժարանում սովորելու առաջին քայլը՝
- գրանցվել հետևյալ հղումով։
Մանրամասն տեղեկությունների համար եկեք Ավագ դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25, զանգեք (010) 740042, գրեք m.asatryan@mskh.am հասցեով։
Ծանոթացեք նաև 10-12-րդ դասարաններում հեռավար ուսուցման պայմաններին։
Իրավական հիմքեր