«Մուտք» Ավագ դպրոց ճամբար

Ավագ դպրոցի բլոգներ
«Մուտք» Ավագ դպրոց ճամբար

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարան սովորողն ընդունվում է «Մուտք կրթահամալիր» ճամբարով։ Ճամբարը կազմակերպվում է  երկու փուլով՝  աշխատարաններ երևանում, եռօրյա արշավային ճամբար Արատեսում, Արագածի բարձունքի նվաճում/ըստ ժամանակացույցի/։

Երևանյան փուլում սովորողն իր ընտրությամբ մասնակցում է ըստ ուսումնական բնագավառների կազմակերպվող աշխատարաններից մեկին։

Արտագնա փուլում սովորողը մասնակցում է եռօրյա ճամբարի Արատեսի դպրական կենտրոնում։ «Մուտք» Ավագ դպրոց ճամբարը կազմակերպվում է մասնագիտական աշխատարաններով և արտագնա հայրենագիտական, արշավախմբային ճամբարով, բարձունքի հաղթահարման նախագծով։

Ժամանակացույց

Ճամբարը կազմակերպվում է երկու փուլով՝

  • Հուլիսի 1-13
  • Օգոստոսի 17-22

Փաստաթղթավորում

  • Հուլիսի 5-ից՝ պայմանագրերի կնքում, ուսումնական պլանների կազմում
  • Հուլիսի 20-ից՝  ԿՏԱԿ միասնական համակարգում հայտագրում

Երևանյան ճամբարի բովանդակությունը

  • Ուսումնական աշխատանք կրթահամալիրի ուսումնական կենտրոններում
  • Բլոգավարության պարապմունք, բլոգի վարում
  • Ստեղծագործական աշխատանք
  • Հետազոտական աշխատանքն Ավագ դպրոցում
  • Ինտելեկտուալ խաղ
  • Օտար լեզվով հաղորդակցվելու, թարգմանական աշխատանք

Արտագնա ճամբարի բովանդակություն

  • Հայրենագիտություն
  • Բարձունքի հաղթահարում
  • Լող
  • Ինքնասպասարկում
  • Մարզական պարապմունք
  • Ազգային երգ ու պար, ծես


Հուլիսի 1-6` Երևանյան աշխատարան

  • Հասարակագիտական՝ Սամվել Թամազյան, Անուշ Ներսիսյան, Նունե Այդինյան, Կարինե Թևոսյան
  • Գեղարվեստի՝ Ալիս Գևորգյան, Նունե Մովսիսյան, Մարիամ Սարդարյան

Հուլիսի 8-10՝ Արտագնա փուլ Արատեսում/ Սամվել Թամազյան, Անուշ Ներսիսյան, Ալիս Գևորգյան/


Հուլիսի 7-10՝ Երևանյան աշխատարան

Հուլիսի 11-13՝  Արտագնա փուլ Արատեսում


Սովորողների գրանցումները կից հղումով


Իրավական հիմքեր


highschool