Ընդունելություն 5 տարեկանների մեկամյա ուսուցման ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում է ընդունելությունը 2025-2026 ուսումնական տարվա 5 տարեկանների մեկամյա ուսուցման ծրագրում՝ 2020թ. ծնված երեխաների համար։
«Իմացումի հրճվանք» ծրագրի 5տարեկանների մեկամյա ուսուցման ծրագիրը կազմակերպվում է կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, Քոլեջում։
- այցելեք ձեզ հարմար մասնաճյուղ․
- ծանոթացեք ծրագրին՝ հանդիպելով ծրագրի ղեկավարի հետ․
- ծանոթացեք փաստաթղթերին․
- մասնակցեք Մուտքի ճամբարին․
- կնքեք ուսումնառության պայմանագիր։