«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների մեկամյա ուսուցման ծրագրի ընդունելության կարգ

Կրթահամալիրի տնօրենի 15.09.2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների մեկամյա ուսուցման
ծրագիրը (այսուհետի՝ ծրագիր) կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ հեղինակային
կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագրի խմբերը գործում են են Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային,
Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի կազմում (այսուհետ՝ դպրոց-պարտեզ)։
Դպրոց-պարտեզը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ, նախադպրոցական կրթության պետական չափորոշչով, կրթահամալիրի
ներքին կարգապահական կանոններով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, ուսումնական օրացույցով,
կրթահամալիրի զարգացման ծրագրով:
Ծրագրի խմբերը ձևավորվում են ուսումնական տարվա սկզբում.
- խմբերը ձևավորվում են դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների տարատարիք խմբերի և դիմող այն երեխաներից, որոնց 5 տարեկանը լրացել կամ լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,
- խմբում սաների թիվը 25-30 է,
- ընդունելության ժամանակ մատուցվող ծառայության համար սանի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ դպրոց-պարտեզի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր,
- ազատ տեղերի առկայության դեպքում ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել խումբը:
Ծրագրի
ուսումնական տարվա տևողությունը 10 ամիս է՝ առանց արձակուրդի։
Իրենց
ընտրությամբ սաները հուլիս-օգոստոսին կարող են մասնակցել դպրոց-պարտեզի 2-5
տարեկանների խմբի, լողափնյա ճամբարի գործունեությանը։
Ընդունելության փուլեր
- Ծնողին ներկայացվում են ծրագիրը, ծրագրի կազմակերպման
պայմանները, երկկողմանի իրավունքները և պարտականությունները (հավելված)։
- Խմբում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեխաները ներառվում են սահմանված կարգով։
- Անհրաժեշտության դեպքում, բացի դաստիարակից և օգնականից, երեխային դիտարկում են կրթահամալիրի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետները, ներկայացնում են դիտարկումներ, սանի գնահատման առաջարկ։
- Առողջագետը ծանոթանում է երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանքին։
- Այս բոլոր փուլերն անցնելուց հետո ծնողի հետ կնքվում է պայմանագիր:
- Դաստիարակը կամ օգնականը լրացնում են սանի մասին տեղեկատվական թերթիկ և կցում պայմանագրին:
Ընդունելության ժամանակ տրվող առաջնահերթություն
- Կրթահամալիրի աշխատակիցների երեխաները ընդունելության ժամանակ ունեն առաջնահերթություն։ Այս կարգը նպաստում է աշխատակիցների խրախուսմանը և նրանց ընտանիքների հարմարավետությանը
- Երեխաները, որոնց քույրերը կամ եղբայրները արդեն սովորում են կրթահամալիրում, նույնպես ունեն առաջնահերթություն: Այս մոտեցումը ապահովում է ընտանիքի անդամների միասնական ուսուցումը:
Ծանոթացում ծրագրին և միջավայրին
- Դպրոց-պարտեզի ղեկավարը ծնողներին ներկայացնում է ծրագրի, կազմակերպման
առանձնահատկությունները։
- Կազմակերպվում է շրջայց, որտեղ ներկայացվում է ծրագրի
իրականացման միջավայրը՝ դպրոց-պարտեզում խմբասենյակները, խոհանոցը, բակ-պարտեզը, կրթահամալիրի
ուսումնական կենտրոնները, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների
ցանցը։
- Ծնողները ծրագրի վերաբերյալ հարցեր են ուղղում և ստանում մանրամասն պատասխաններ։
Մուտքի ճամբար
- 5 տարեկանի համար մուտքի ճամբար համարվում է կրթահամալիրի որևէ դպրոց-պարտեզում գործող խումբը։
- Մուտքի ճամբարի ընթացքում երեխաները, ըստ հրապարակած ծրագրի, մասնակցում են խաղերի, գործնական պարապմունքների՝ լող, երգ, պարերգ, ձիավարություն, նկարչություն, մարզական, այլ։
- Մուտքի ճամբարի արդյունքները գրանցում են դաստիարակը, օգնականը, դիտարկող մասնագետը։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Երեխայի ծննդյան վկայականի պատճեն,
- ծնողի անձնագրի պատճեն,
- երեխայի սոցիալական ապահովության քարտի պատճեն,
- երեխայի բժշկական քարտ,
- լուսանկարներ (սովորաբար՝ 2 լուսանկար):
Պայմանագրի կնքում
- Պայմանագիրը կնքվում և լուծվում է կրթահամալիրում սահմանված կարգով։
Վճարների
կազմակերպում
- Ծնողները տեղեկացվում են ամսական կամ տարեկան վճարների մասին և կատարում անհրաժեշտ վճարումները՝ ըստ պայմանագրում սահմանված կարգի։
Տարեկան արդյունքների գնահատում
- Յուրաքանչյուր սանի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սանի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացման որակական բնութագիրը:
- Նոր ուսոմնական տարվա սկզբում մեկամյա ուսուցման ծրագիրը յուրացրած սանը օրինական ներկայացուցչի և դաստիարակի փոխհամաձայնեցված առաջարկով կարող է ուսուցումը շարունակել ծնողի ընտրությամբ՝ կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների 1-ին կամ ծրագրի՝ ուսուցման երկրորդ տարվա դասարանում, այլ ուսումնական հաստատությունում։
Հավելված
Ուսումնառության պայմանագով որոշված իրավունքներ և պարտականություններ
Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
- ՀՀ օրենսդրությամբ պաշտպանելու սանի շահերն ու
իրավունքները
- անձամբ կամ ծնողական խորհրդի միջոցով ծանոթանալու
ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվին և դրամական ծախսերի հաշվետվությանը,
- տեղեկություն ստանալու իր երեխայի ուսումնական
գործունեության ընթացքի և արդյունքների մասին (համացանց, այլ միջոցներ),
- ներկա լինելու, հետևելու, մասնակցելու խմբի գործունեությանը,
- ակտիվ մասնակցություն ունենալու ընտանեկան հեռավար-առցանց նախագծերին:
- Անհրաժեշտության դեպքում՝ լուծելու պայմանագիրը։
Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
- Ծանոթանալ ծրագրի փաթեթներին, մասնակցել ծրագրային քննարկումներին, ստեղծել ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման փաթեթներ,
- մասնակցել ծնողական կրթական-տեղեկատվական հավաքներին, ուսումնական օրացույցով որոշված նախագծերին, տոներին, ծեսերին, ծնողական սեմինարներին,
- ունենալ և գործածել էլհասցե, մշտապես հետևել կրթահամալիրի, դպրոցի, դաստիարակների բլոգներին, կայքերին, «Պարտեզ» ամսագրի աշխատանքներին,
- սահմանված կարգով սանի բացակայությունների մասին նախապես էլհասցեով տեղեկացնել դաստիարակին կամ գրասենյակի ղեկավարին։
Համակարգչային
ապահովում
- Ծնողը պարտավոր է ապահովել, որ սանն ունենա անհատական համակարգիչ, որը կօգտագործվի ուսումնական նպատակներով։ Համակարգիչը պետք է ունենա անհրաժեշտ ծրագրային ապահովում՝ համապատասխանելով կրթահամալիրի պահանջներին։
Ուսումնական նյութերի ապահովում
- Ծնողը պարտավոր է ձեռք բերել բոլոր անհրաժեշտ
ուսումնական նյութերը, որոնք պահանջվում են ուսումնական գործընթացի ընթացքում, այդ
թվում՝
- ուսումնական գործիքներ, ինչպիսիք են գրենական
պիտույքները, անհատական արկղիկներ, արհեստի նյութեր և այլն,
- դասարանական շապիկ-գլխարկ- աշխատանքային և խոհանոցային գոգնոց. Mskh.am տարբերանշանով։
Ղեկավարն
իրավունք ունի՝
- օրինական ներկայացուցչի կողմից նրա պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը լուծելու:
Ղեկավարը պարտավոր է՝
- ապահովել պայմանագրով որոշված ծառայությունները՝ սանի լիարժեք խնամքին, զարգացմանը համապատասխան միջավայրում,
- ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
- ապահովել սաների շուրջտարյա գործունեությունը համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում,
- խմբի բլոգի, ծեսերի, ստուգատեսների, ցուցադրությունների միջոցով պարբերաբար ծնողին ներկայացնել սանի` կրթական ծրագրի յուրացման արդյունքները,
- ապահովել ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը` գումարի ծախսը և տարեկան հաշվետվությունը ներկայացնելով դպրոցի, խմբի ծնողական խորհուրդներին ի գիտություն,
- ծնողի ընտրությամբ, սահմանված կարգով, ապահովել սանի զարգացման (ուսուցման) լրացուցիչ ծառայություններ, որոնց համար կնքվում են լրացուցիչ պայմանագրեր,
- սահմանված կարգով, օրինական ներկայացուցչի ցանկությամբ և միջոցներով, կազմակերպել սանի տրանսպորտային տեղափոխումը։