«Մուտք վարժարան» ճամբար

Հունիսի 26-ից հուլիսի 1-ը հրավիրում ենք վարժարանի 10-րդ դասարանում սովորելու համար դիմողներին։
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարան սովորողն ընդունվում է «Մուտք կրթահամալիրի վարժարան» ճամբարով։ Ճամբարը կազմակերպվում է երկու՝ երևանյան հնգօրյա, արշավային եռօրյա փուլերով։
2025թ. հունիսի 26-ից հուլիսի 1-ը 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության «Մուտք վարժարան» երևանյան առաջին ճամբարն է։
Ճամբարի բովանդակությունը.
- սովորողի ընտրությամբ աշխատարան կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում
- վարժարանի ուսումնական պլանով նախատեսված գործունեության ձևերի հետ ծանոթություն ուսումնական աշխատանքով
- բլոգավարություն։
Աշխատարանները
- Հայագիտական (քերականություն, ազգագրություն, հնագիտություն գրականագիտություն), հարակից՝ օտար լեզուներ
- Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն), հարակից՝ հայոց լեզու
- Բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, սարքաշինություն, անօդաչու սարքեր), հարակից՝ մաթեմատիկա
- Հասարակագիտական-հայրենագիտական (պատմություն, աշխարհագրություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն), հարակից՝ օտար լեզու
- Գեղարվեստ (գունանկար, գծանկար, քանդակ, դիզայն, ոսկերչություն, նախագծում), հարակից՝ համակարգչային գրաֆիկա
- Երաժշտություն (գործիքային, վոկալ-գործիքային, էլեկտրոնայտին երաժշություն, պար), հարակից՝ սոլֆեջիո, երաժշտական գրականություն
- Մարզական-մարզչական (մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, թենիս, հրաձգություն, նետաձգություն), հարակից՝ հեծանվավարություն, ձիասպորտ։
Ճամբարի երևանյան փուլի ամփոփումը՝ հունիսի 2-ին։
Կարող եք գրանցվել ճամբարին հղումով։
Ճամբարի համակարգողներ՝ Անուշ Ներսիսյան, Իրինա Ապոյան: