Սովորողի ընդունելության կարգ։ Վարժարան

2025-2026 ուստարի
Ավագ դպրոց, 10-12-րդ դասարան
Կրթահամալիրի հետազոտական վարժարան (ավագ դպրոց) առկա կամ հեռավար ուսուցման ծրագրով ընդունվողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծանոթ են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող պատանիների ընդունելությունը կրթահամալիրի ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ դասարանում առավելագույնը 2 սովորողի հաշվարկով։ Այլալեզու սովորողների ընդունելությունը կազմակերպվում է սույն կարգով։ Այլ երկրից եկած սովորողի դասարանը որոշվում է ՀՀ ԿԳ նախարարի 24.11.2010թ. N1640 Ն հրամանով (վերջին փոփոխությունը՝ ԿԳՄՍ նախարարի 03.05.2024, N 26-Ն հրամանով)։
Առկա ուսուցում
10-րդ դասարան դիմում է 9-րդ դասարանն ավարտած սովորողը, 11-րդ դասարան՝ համապատասխան դասարանի սովորողը, հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողը, ԿԳՄՍՆ սահմանած կարգով: 12-րդ դասարանում ընդունելություն չի արվում։ Սովորողի ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք կրթահամալիր» ճամբարով (այսուհետ՝ մուտքի ճամբար)։ Մուտքի ճամբարը կազմակերպվում է հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին։ Ուսումնական տարվա ընթացքում դիմողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներին։ 11-րդ դասարան ընդունվելու համար սովորողը կարող է դիմել մինչև 2026թ. հունվարի 16-ը. նման դեպքում նրա համար մուտքի ճամբարը կազմակերպվում է դպրոցի հունվարյան ուսումնական ճամբարում։ Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է:
Մուտքի ճամբարը կազմակերպվում է երկու փուլով՝ հնգօրյա երևանյան, եռօրյա արշավային։
Սովորողը՝ երևանյան ճամբարում.
- իր ընտրությամբ մասնակցում է ըստ ուսումնական բնագավառների կազմակերպվող աշխատարաններից մեկին։ Աշխատարանի բովանդակությունը և աշխատակարգը ավագ դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է մասնաժողովը։ Անհրաժեշտության դեպքում ճամբարում մի բնագավառից կարող է գործել մեկից ավելի աշխատարան,
- յուրացնում է բլոգավարության համար անհրաժեշտ նախնական հմտություններ,
- մասնակցում է շրջակա միջավայրի խնամքին, երաժշտության պարի, մարզական պարապմունքների,
- ծանոթանում է հեղինակային ծրագրի ուսումնական պլանին, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, ուսումնառության պայմանագրին, կազմում իր անհատական ուսումնական պլանի նախագիծը։
Սովորողը կարող է մուտքի տարբեր ճամբարներում մասնակցել տարբեր աշխատարանների։
Արշավային ճամբարում մասնակցում է՝
- վերելքի 5-10 կմ քայլարշավի,
- միջավայյրի խնամքի աշխատանքներին,
- երկրագործական, բնապահպանական աշխատանքներին
- ճամբարային օրացույցի մարզական, երաժշտական, տեխնոլոգիական բաղկացուցիչներին։
Ճամբարի արդյունքների հիման վրա սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին Ավագ դպրոցի տնօրենը սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին տեղեկությունը emis.am կայքում կատարում է Ավագ դպրոցի գրասենյակի ղեկավարը։
Կրթահամալիրի մասնագիտական կողմնորոշման ծրագրի 9-րդ դասարանն ավարտած սովորողը 10-րդ դասարան կարող է դիմել հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով գրանցված առաջադիմության հիման վրա (ուսումնական պլանի պարզաբանումներ, կետ 24)։ Ընդունելությունը կազմակերպվում է ճամբարի երևանյան փուլով։
Հեռավար ուսուցում
10-րդ դասարան դիմում է 9-րդ դասարանն ավարտած սովորողը, 11-12-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի սովորողը, հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողը, ԿԳՄՍՆ սահմանած կարգով: 12-րդ դասարանում ընդունվելու հայտ կարելի է ներկայացնել մինչև 2025թ. օգստոսի 30-ը։
Հեռավար ուսուցման ծրագրով 10-12-րդ դասարան դիմողի ընդունելությունը կազմակերպվում է առցանց հանդիպումներով՝ սահմանված ձևաչափով։ Հանդիպումների ժամանակ սովորողը յուրացնում է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ հմտություններ, ծանոթանում է հեղինակային ծրագրի ուսումնական պլանին, ներկայացնում է անհատական ուսումնական պլանի նախագիծը։
Կազմակերպումը
Քայլ 1. Դիմող սովորողը լրացնում է էլեկտրոնային հայտը։ Հայտի ձևաթուղթը ավագ դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը։
Քայլ 2. Դպրոցի ղեկավարը՝
- կազմակերպում է հայտի գրանցումը ընդունելության տեղեկանքում, որը պահվում է դպրոցի էլ.գրասենյակում, հասանելի է կրթահամալիրի տնօրենի գրասենյակի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներին, ներառականության մասնագետներին.
- ներկայացնում է ընդունելության կարգը, հայտագրման համար անհրաժեշտ տեղեկություններ տալիս,
- սովորողի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում կազմակերպում է ներառականության մասնագետների, կազմակերպչի դիտարկումը, դիտարկման արդյունքների գրանցումը ընդունելության տեղեկանքում։
Քայլ 3. Սովորողը մասնակցում է ընդունելության համար որոշված մուտքի ճամբարին, որի ժամկետները և արդյունքները գրանցվում են ընդունելության տեղեկանքում, ճամբարի մատյանում, սովորողի, կազմակերպիչ դասավանդողների բլոգներում.
Քայլ 4. Սահմանված կարգով կնքվում է ուսումնառության պայմանագիրը՝ անհատական ուսումնական պլան հավելվածով։ Ընդունելության տեղեկանքում լրացվում են անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ լրացուցիչ կրթության, անհատական թվային միջոցի, տրանսպորտային ծառայությունից օգտվելու մասին։ Առանձնահատուկ կարիքով սովորողի դասարանը (որոշվում է մանկավարժության կենտրոնի ղեկավարի համակարգմամբ)։
Քայլ 5. Ուսումնառության պայմանագիր չկնքելու դեպքում դպրոցի ղեկավարը սովորողին, ծնողին ներկայացնում է հայտը մերժելու գրավոր հիմնավորում։
Սովորողն իր հայտի մերժումը կարող է բողոքարկել՝ դիմելով կրթահամալիրի տնօրենին ։ Կրթահամալիրի տնօրենը կազմակերպում է հարցի քննարկում՝ ճամբարի համակարգողների, դպրոցի ղեկավարի մասնակցությամբ։ Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է կրթահամալիրի տնօրենի որոշմամբ։
Իրավական հիմքեր
- Հանրակրթության մասին ՀՀ օրենք
- ՀՀ ԿԳ նախարարի 25.02.2011թ. N 1640-Ն, 03.05.2012թ. N 388-Ն հրամաններ
- Կրթահամալիրի կանոնադրություն, ներքին կարգապահական կանոններ
- 10-11-րդ, 12-րդ դասարաններում իրականացվող հանրակրթական հեղինակային ծրագրերի ուսումնական պլաններ
- Կրթահամալիրի մասնաճյուղի 1-12-րդ դասարանում սովորողի ուսումնառության պայմանագրի կնքման կարգ
Ընդունելության համար անհարաժեշտ փաստաթղթերը
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
- Սովորողի՝ Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) մասին տեղեկանքը
- Սովորողի ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը
- 2 լուսանկար՝ 3×4 չափսի
- Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար (առկայության դեպքում)
- 9-րդ դասարանի ավարտական վկայականի կոդը
- Ուսումնառության պայմանագիր՝ հավելվածներով
- Պայմանագրով որոշված առաջին վճարման կտրոնը։
- Ուսումնառության պայմանագիր՝ հավելվածներով
- Պայմանագրով որոշված առաջին վճարման կտրոն