Պատմական հիշողություն և միջմշակութային երկխոսություն․ այց Ծիծեռնակաբերդ
Անահիտ Ամիրխանյան
Նոյեմբերի 13-ին Օսլոյի մասնավոր գիմնազիայի սովորողների և դասավանդողների, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Օսլո մեկնող խմբի սովորողների հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Հատկանշական է, որ գիմնազիայի տնօրեն Էրիկ-Սվեն Ռայզը առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Նրա հեղինակած «Հայաստան․ Ինչու եմ ես սիրում Հայաստանը» /՛Hayastan. Why I Love Armenia՛/ գիրքն ինքնին պատմավավերագրական ուսումնասիրության համադրություն է և պատմաքաղաքական վերլուծություն՝ նվիրված Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ամփոփումը՝ հղումով։