Քոլեջի ուսանողներն ու դասավանդողները մասնակցեցին «WorldSkills Շանհայ 2026»-ի ամփոփիչ միջոցառմանը
Մարիամ Ասատրյան
Նոյեմբերի 18-ին մեր քոլեջի ուսանողներն ու դասավանդողները մասնակցեցին «Աշխարհի հմտություններ» («WorldSkills Շանհայ 2026») 48-րդ միջազգային մրցույթին Հայաստանի ազգային թիմի մասնակցության արդյունքների ամփոփման հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գրին էքսպո» սրահում։
Միջոցառման ընթացքում մեր ուսանողները հնարավորություն ունեցան առաջին ձեռքից ծանոթանալու համաշխարհային ամենահեղինակավոր մասնագիտական մրցույթի մանրամասներին, լսելու Հայաստանի թիմի անցած ճանապարհի, գրանցած արդյունքների և ձեռք բերած միջազգային փորձի մասին։ Հանդիպումն անցավ ջերմ ու մոտիվացնող մթնոլորտում՝ դառնալով կարևոր հարթակ մասնագիտական կրթության արդի պահանջներն ու միջազգային չափանիշները քննարկելու համար։
Ամբողջական նյութը՝ բլոգում։