Հանդիպում բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանի հետ

Հանդիպում բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանի հետ

Մարիամ Ասատրյան

Քոլեջի վերնատանը տեղի ունեցավ ուսուցողական հանդիպում սովորողների, դասավանդողների և Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ, բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանի մասնակցությամբ։ Ներկայացված փաստերն ու Անիի փորձը մեծ տպավորություն են թողել ուսանողների վրա՝ օգնելով ավելի խորը գիտակցել շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։ Նա նշեց, որ բնությունը մեր առողջությունն ու ապագան է, որի պաշտպանությունը յուրաքանչյուրի պարտքն է, և նման ոգեշնչող հանդիպումները խթանում են ավելի հոգատար վերաբերմունք բնության հանդեպ։
Ուսանողների ամփոփումները՝
  • Վիկտորիա Հովսեփյան՝․․․․Այսօր քոլեջի վերնատանը տեղի ունեցավ շատ կարևոր և ուսուցողական հանդիպում Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստ, Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Անի Խաչատրյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սովորողներն ու դասավանդողները։
  • Լինա Ափինյան՝․․․․Անին ներկայացրեց իր անցած ճանապարհը, խոսեց բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունների և այն խնդիրների մասին, որոնց բախվում է մեր շրջակա միջավայրը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեցինք Ամուլսարի հանքավայրին, դրա շահագործման շուրջ առաջացած մտահոգություններին և բնության վրա հնարավոր ազդեցություններին։

Նյութը՝ բլոգում։
Լուսանկարը՝ Լուսինե Խաչատրյանի։

college