«Դպիրից՝ ընթերցողին․ թարգմանություն, երկխոսություն և հեղինակային մանկավարժական փորձ»

«Դպիրից՝ ընթերցողին․ թարգմանություն, երկխոսություն և հեղինակային մանկավարժական փորձ»

Կլոր սեղան

Նախագիծ՝ «Դպիր» մանկավարժական հանդեսի ուսումնասիրությունև հոդվածների թարգմանություն

 

Նախագծի ներկայացման ընթացիկ ամփոփումները իրականացվում են կլոր սեղան-քննակումներով հոդվածների հեղինակների և սովորողների մասնակցությամբ

  • Մասնակիցներ՝ ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների սովորողներ, թարգմանված հոդվածների հեղինակներ, ուսուցիչներ և հրավիրված հյուրեր։
  • Նախագծի համակարգող՝ Սիլվա Հարությունյան
  • Անցկացման օրը՝ նոյեմբերի 26, ժամը 13։00, վայրը՝ ընթերցասրահ, տևողությունը մինչև 60 ր

«Դպիրի» հոդվածների միջոցով սովորողները ոչ միայն ճանաչում են հեղինակային մանկավարժության փորձը, այլև երկխոսության մեջ են մտնում այդ փորձը ստեղծողների հետ՝ դառնալով կրթական գաղափարների փոխանցման և զարգացման ակտիվ մասնակիցներ։


Առաջին հանդիպմանը ներկայացվող հոդվածներ և հեղինակներ

 


Կլոր սեղանի բովանդակությունը

Հանդիպման ընթացքում սովորողները կներկայացնեն`

  • իրենց ընտրած հոդվածները,
  • կպատմեն հոդվածի ընտրության, ուսումնասիրության ընթացքի մասին,
  • հոդվածից քաղած կարևոր եզրակացություններ,
  • թարգմանական աշխատանքի առանձնահատկությունների, դժվարությունների և ընտրված լուծումների մասին։

Հոդվածների հեղինակները հնարավորություն կունենան արձագանքելու սովորողների ներկայացումներին, պատասխանելու սովորողների հարցերին, լրացնելու կամ պարզաբանելու հոդվածներում արտահայտված գաղափարները և այլն։


 

 

highschool