Երկխոսություն Գիորգի Թումասյանի հետ
Ռինա Շագինյան
Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում հայ-վրացական հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանի հետ։
Գիորգի Թումասյանը գործունեություն է ծավալում ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում՝ կարևորելով հայ-վրացական հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային կապերի ամրապնդումը։ Հանդիպումը հնարավորություն էր անմիջական շփման, մտքերի փոխանակման և հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համար։