Հանդիպում վավերագրող, լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ

Հանդիպում վավերագրող, լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ

Մարիամ Ասատրյան

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ շատ ջերմ, անկեղծ ու բովանդակալից հանդիպում վավերագրող լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ։ Հանդիպումը դարձավ իսկական բացահայտում բոլորիս համար՝ թույլ տալով լուսանկարչությանը նայել ոչ թե պարզապես որպես գեղեցիկ պատկեր ստանալու միջոցի, այլ որպես պատմություն կերտելու, իրականությունն արձանագրելու և մարդկային ճակատագրերին հաղորդակից լինելու կարևորագույն գործիքի։ Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի և մտքերի փոխանակման մթնոլորտում։ Ստորև ներկայացնում ենք մասնակիցների տպավորություններն ու ամփոփումները հանդիպման վերաբերյալ.
  • Լինա Ափինյան`….Հանդիպման ընթացքում ծանոթացանք վավերագրական լուսանկարչությանը, դրա առանձնահատկություններին և կարևորությանը։ Դիտեցինք Արեգ Բալայանի լուսանկարները և լսեցինք դրանց ստեղծման պատմությունները։ Յուրաքանչյուր լուսանկար ուներ իր պատմությունը և փոխանցում էր որոշակի զգացողություն կամ միտք։ Հասկացանք, որ վավերագրական լուսանկարչությունը միայն պահը նկարելը չէ, այլ նաև մարդկանց կյանքը, տարբեր իրադարձություններն ու իրականությունը ներկայացնելը…..
  • Վիկտորիա Հովսեփյան`….Առանձնահատուկ տեղ զբաղեցրեց զրույցն այն դժվարությունների մասին, որոնց առօրյայում բախվում են վավերագրող լուսանկարիչները, և թե որքան կենսական է նրանց կատարած աշխատանքը։ Նման կադրերի շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել ուրիշների պատմությունները, առերեսվել իրականության հետ և ավելի խորը զգալ ու հասկանալ մեզ շրջապատող աշխարհը…..

Ամբողջական նյութը՝ բլոգում։

college