Ուրախ թթուդրիկ

Ուրախ թթուդրիկ

Արև Ուզունյան

Այսօր սաների հետ իրականացրեցինք թթուդրիկի ծեսը։ Նախ զրուցեցինք բանջարեղենի օգտակար հատկությունների մասին։ Այնուհետև սիրով ու խնամքով լվացինք, մաքրեցինք և դասավորեցինք բանջարեղենը՝ ստանալով գունեղ ու ուրախ ռոդարիական պատկերներ։ Ուրախ երգով, սոխ ու սխտոր ծեծելով՝ թարմ բանջարեղենը զգուշորեն տեղավորեցինք տարայի մեջ։

Շուտով մեր ձեռքերով պատրաստած թթուն կթթվի, և սիրով ու մեծ հաճույքով կհամտեսենք։

Տեսանյութը՝ բլոգում։

MSKH westernschool