«Մանրէներն ու մակաբույծները». հանդիպում բժիշկի հետ

«Մանրէներն ու մակաբույծները». հանդիպում բժիշկի հետ

Լուսինե Գասպարյան

Առողջությունը մարդու ամենամեծ արժեքներից է, իսկ դրա պահպանման մասին գիտելիքները պետք է ձևավորվեն դեռ մանկուց։ «Մանրէներն ու մակաբույծները» նախագծի շրջանակում մեր սովորողները հնարավորություն ունեցան բացահայտելու անտեսանելի, բայց մեզ շրջապատող մի ամբողջ աշխարհ։ Սովորողների համար շատ կարևոր և տպավորիչ էր հանդիպումը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Հայկ Հարությունյանի հետ։

southschool