Հանդիպում ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի հետ։

Հանդիպում ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի հետ։

Մարիամ Ասատրյան

Օրեր առաջ լուսանկարչությամբ հետաքրքրվող սովորողների համար տեղի ունեցավ բովանդակալից և ոգեշնչող մասնագիտական հանդիպում ճանաչված ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի հետ։ Հանդիպումը դարձավ յուրօրինակ հարթակ՝ ծանոթանալու լուսանկարչության պատմությանը, տեխնիկական նրբություններին, ժամանակակից ֆոտոլրագրության առանձնահատկություններին և ոլորտում մասնագիտական առաջին քայլերն անելու գործնական հնարավորություններին։ Զրույցի ընթացքում մասնակիցները ոչ միայն տեսական գիտելիքներ ստացան, այլև հնարավորություն ունեցան քննարկելու, հարցեր ուղղելու և նորովի բացահայտելու լուսանկարչության արվեստը։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման մասնակիցների տպավորություններն ու արձագանքները․
  • Նարեկ Մովսեսյան՝ ․․․․Լուսանկարչական սարքը ստեղծել է ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսը 1816 թվականին, օգտագործելով փայտե տուփով պատրաստված «կամերա օբսկուրա» սարքը լուսազգայուն թղթի վրա պատկերներ ստանալու համար։ Այդ սարքով լուսանկարելու համար պետք էր մոտավոր 8 ժամ/մի քանի որ, իսկ դիմանկար նկարելուց պետք էր որ մարդը անշարժ նստի, հազվադեպ թարթելով․․․․․
  • Աննա Աբրահամյան՝․․․․․Զրույցի ընթացքում անդրադարձանք լուսանկարչության ակունքներին, դրա զարգացման փուլերին և առաջին կադրերի ստեղծմանը։Առանձնահատուկ ուշադրություն դարձրինք կամերա օբսկուրային՝ ուսումնասիրելով դրա աշխատանքի սկզբունքն ու առանցքային դերը ոլորտի ձևավորման գործում։ Քննարկեցինք նաև պատմական առաջին լուսանկարների ստեղծման ժամանակագրությունն ու տեխնիկական բարդությունները։ Ինձ համար հատկապես տպավորիչ էր հասկանալ, թե որքան ջանք, հատուկ պայմաններ ու ժամանակ էին պահանջվում առաջին լուսանկարիչներից ընդամենը մեկ պատկեր ստանալու համար՝ ի տարբերություն մեր օրերի, երբ կադրը ֆիքսվում է վայրկյանների ընթացքում․․․․․

Ամբողջական նյութը՝ բլոգում։