Բալետը՝ մարմնի լեզու. ամփոփում

Բալետը՝ մարմնի լեզու. ամփոփում

Ազնիվ Մանուկյան

Այսօր «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում հյուրընկալել էինք բալետի մասնագետ Ահարոն Պետրոսյանին։

Սովորողների մեծ խումբ մասնակցեց բալետի յուրօրինակ դասի․ ծանոթացավ բալետային արվեստին, սովորեց մի շարք շարժումներ և բացահայտեց մարմնի արտահայտչական լեզուն։

Շատ կարևոր է, որ երեխաները դեռ դպրոցական տարիքից հաղորդակցվեն դասական արվեստին, ճանաչեն դրա գեղեցկությունն ու արժեքը, փորձեն այն ոչ միայն դիտել, այլև զգալ և ապրել։

Շնորհակալ ենք Ահարոն Պետրոսյանին՝ հետաքրքիր ու ոգեշնչող հանդիպման համար։

Ավելին՝բլոգում։




MSKH northschool