Իսպանիայի բնապահպանական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները
COP 17-ի շրջանակում իսպաներենի դասընթացի ընթացքում սովորողները իրականացրել են հետազոտական նախագիծ՝ ուսումնասիրելով Իսպանիայի հիմնական բնապահպանական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել երաշտին և ջրային ռեսուրսների սակավությանը, անտառային հրդեհներին, օդի աղտոտվածությանը, կլիմայի փոփոխությանը, ծովերի աղտոտմանը և կենսաբազմազանության կորստին։
Հետազոտության ընթացքում սովորողները բացահայտել են այդ երևույթների պատճառներն ու հետևանքները, ուսումնասիրել հնարավոր լուծումները և կարևորել բնական պաշարների պահպանության անհրաժեշտությունը։
Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այցելելով դասավանդողի բլոգ։