Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավարի ընտրություն

Հայտարարություն
Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավարի ընտրություն

Հարգելի գործընկեր

Կրթահամալիրի կանոնադրությամբ, ուսումնական հաստատություն մասնաճյուղի ղեկավարի ընտրության և նշանակման կարգով հայտարարվում է մրցույթ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ ուսումնական հաստատության ղեկավարի թափուր պաշտոնը լրացնելու համար։

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2026թ. նոյեմբերի 25-ը դիմել info@mskh.am հասցեով, ներկայացնելով ինքնակենսագրական տեղեկանք, դպրոց-պարտեզի ղեկավարին ներկայացվող պահանջների վերաբերյալ իր դիտարկումները։
Թեկնածուի ընտրությունը կատարվում է նախօրոք հայտարարված բաց զրույցի (զրույցների) արդյունքում։ Զրույցը վարում է կրթահամալիրի տնօրենը։ Զրույցը տևում է մինչև 90 րոպե։ Զրույցին մասնակցում են կրթահամալիրի աշխատողներ, Հյուսիսային դպրոց-պարտեզի մանկավարժական, ծնողական խորհուրդների անդամներ, այլ հետաքրքրվածներ։ Զրույցը տեսագրվում է. տեսագրությունը կառավարման խորհրդի բլոգում պահպանվում է մինչև սահմանված կարգով դպրոց-պարտեզի ղեկավարի թեկնածության հաստատումը խորհրդի կողմից։ Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների մանկավարժական, ծնողական խորհուրդների, սովորողների խմբերի նախաձեռնությամբ կարող են կազմակերպվել հանդիպումներ թեկնածուի հետ։

Հյուսիսային դպրոց-պարտեզ ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացվող պահանջներ

  1. ղեկավարը պետք է ունենա.
    1.1. բարձրագույն կրթություն.
    1.2. վերջին հինգ տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական աշխատանք կատարելու անընդհատ փորձ.
    1.3. թվային միջոցներով աշխատելու հմտություններ, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքների կիրառման կարողություն.
    1.4. իրավական և վարչական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն.
    1.5. ներառական կրթության սկզբունքները կարևորելու և դրանք ուսումնական գործընթացում հետևողականորեն կիրառելու համոզվածություն և պատրաստակամություն։
  2. Պետք է կարողանա.
    2.1. կազմակերպել Հյուսիսային դպրոց-պարտեզի ընթացիկ աշխատանքը և ապահովել դրա բնականոն գործունեությունը.
    2.2. կազմակերպել և ապահովել դպրոց-պարտեզի կայքի կանոնավոր և անխափան աշխատանքը, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակումն ու ժամանակին թարմացումը.
    2.3. ղեկավարել դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքը.
    2.4. աջակցել դպրոց-պարտեզի ծնողական խորհրդի աշխատանքին և ապահովել դրա արդյունավետ համագործակցությունը դպրոց-պարտեզի հետ.
    2.5. համագործակցել կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, արհեստանոցների, արվեստանոցների և լաբորատորիաների հետ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դպրոց-պարտեզի շենքում գործողներին.
    2.6. կազմակերպել դպրոց-պարտեզի շենքում գործող կացարանի աշխատանքը.
    2.7. կազմել անհրաժեշտ վարչական փաստաթղթեր, այդ թվում՝ հրամաններ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
    2.8. պաշտպանել դպրոց-պարտեզի և նրա սովորողների իրավունքներն ու օրինական շահերը՝ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս.
    2.9. կազմակերպել ուսումնական ճամբարների, այդ թվում՝ ամառային ճամբարի, աշխատանքը.
    2.10. ապահովել դպրոց-պարտեզի մանկավարժների, սովորողների և ծնողների միջև արդյունավետ համագործակցությունը.
    2.11. կրթահամալիրի կրթական ծրագրերին և արժեքներին համապատասխան՝ նախաձեռնել և իրականացնել դպրոց-պարտեզի զարգացմանն ուղղված ծրագրեր և նախաձեռնություններ։
  3. Թեկնածուի մասնագիտական և կառավարչական կարողությունների գնահատման ընթացքում հաշվի են առնվում.
    3.1. կրթական միջավայր կազմակերպելու և զարգացնելու փորձը, այդ թվում՝ նաև «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով.
    3.2. թիմ ղեկավարելու և համագործակցային աշխատանք կազմակերպելու կարողությունը.
    3.3. խնդիրներ բացահայտելու, վերլուծելու և դրանց լուծումներ առաջարկելու կարողությունը.
    3.4. կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի, կազմակերպական մշակույթի և արժեքների իմացությունն ու դրանց զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը.
    3.5. Հյուսիսային դպրոց-պարտեզի զարգացման վերաբերյալ թեկնածուի ներկայացրած պատկերացումները և առաջարկները։

Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Փաշայան։

 

MSKH