Ապագայի տեխնոլոգիաները և ուսանողական նորարարությունը՝ «Silicon Mountains 2026» գագաթնաժողովում․ Քոլեջի կողմից իրականցվող STEP.ai ծրագրի հաջողության նոր ուղիները

Քոլեջի բլոգներ
Ապագայի տեխնոլոգիաները և ուսանողական նորարարությունը՝ «Silicon Mountains 2026» գագաթնաժողովում․ Քոլեջի կողմից իրականցվող STEP.ai ծրագրի հաջողության նոր ուղիները

Ելենա Օհանյան

«Silicon Mountains 2026» խոշորագույն տեխնոլոգիական գագաթնաժողովն ու ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին և 4-ին, դարձավ իսկական նորարարական հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատար ընկերություններին, ստարտափներին և ապագա տեխնոլոգիական մասնագետներին։


Արդեն չորրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը հպարտությամբ համագործակցում է STEP.ai ծրագրի հետ՝ կրթական գործընթացում ներդնելով արհեստական բանականության և տվյալների գիտության ժամանակակից գործիքներ։ Այս ուսումնական տարում ծրագրի դասընթացներն ամբողջությամբ վարում եմ ես՝ Ելենա Օհանյանս՝ մենթորների հետ պարբերական հանդիպումների ու խորհրդատվությունների ձևաչափով։ Կրթահամալիրի կրթական մոդելին բնորոշ՝ ուսուցումն իրականացվում է ճկուն հիբրիդային ձևաչափով և Moodle ուսումնական հարթակի ակտիվ կիրառմամբ, ինչը ուսանողներին տալիս է ինքնուրույն աշխատելու և գործնական խնդիրներ լուծելու հնարավորություն։


Երկօրյա միջոցառման ընթացքում՝ նոյեմբերի 3-ին և 4-ին, չնայած առաջին օրվա հատկապես մեծ ակտիվությանն ու հոսքին, մեր ուսանողները՝ Նիկոլայ Մամունցը, Երազիկ Հովհաննիսյանը և Անի Բալայանը, մեծ ոգևորությամբ և մասնագիտական հմտություններով ներկայացրեցին իրենց ավարտական և գործնական նախագիծը՝ Եղանակի կանխատեսման դասակարգման մոդելը (Weather Forecasting Classification Model)՝ այն ցուցադրելով սահիկաշարի (presentation) և Google Colab միջավայրում աշխատող իրական կոդի տեսքով։


Տաղավարում մեր ուսանողների աշխատանքը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների, ՏՏ մասնագետների և գործատուների շրջանում։ Բացի սեփական նախագծի հաջող ներկայացումից, երկօրյա մասնակցությունը հագեցած էր նաև այլ ձևաչափերով. ուսանողները շրջեցին և ուսումնասիրեցին գագաթնաժողովին ներկա տեխնոլոգիական ստարտափների նորարարական լուծումները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ մասնակցեցին գիտաժողովի հետաքրքիր քննարկումներին ու պանելային ըջենդաներին։


Միջոցառման ավարտին մեր ակտիվ ուսանողները արժանացան մասնակցության պաշտոնական վկայականների՝ արդարացիորեն ամրագրելով իրենց հաջողությունն ու առաջին քայլերը տեխնոլոգիական մեծ աշխարհում։


Ավելին՝ բլոգում։

college