Խոհանոցային ջերմություն․ Երբ հեռավար դպրոցը միավորում է ընտանիքներին

Խոհանոցային ջերմություն․ Երբ հեռավար դպրոցը միավորում է ընտանիքներին

Հեռավար դպրոցի օրերը կարող են լինել ոչ միայն ուսումնական, այլև անչափ համեղ ու միավորող։ Տեխնոլոգիա առարկայի շրջանակում մեր խոհանոցային դասընթացն այս անգամ դուրս եկավ սովորական սահմաններից և մտավ ուղիղ տնային խոհանոցներ։ Սովորողներն ու նրանց ընտանիքները միասին համախբվեցին   առողջ և օգտակար սննդի պատրաստման գաղափարի շուրջ։ Արդյունքում՝ խոհանոցները վերածվեցին ստեղծագործական լաբորատորիաների, որտեղ ծնվեցին նոր համեր, հավես գաղափարներ և, ամենակարևորը, համատեղ աշխատանքի ջերմ պահեր։Մասնակիցներն արդեն տեսագրել և իրենց անհատական բլոգներում տեղադրել են այս համեղ ու կենդանի պատմությունները։Արձագանքներն այնքան ջերմ էին, իսկ շարունակելու ցանկությունն՝ այնքան մեծ, որ այս նախագիծն անպայման ունենալու է իր շարունակությունը։
Ստեղծե՛ք, կիսվե՛ք և վայելե՛ք առողջ ապրելակերպի ուրախությունը միասին։
Մանրամասն՝ բլոգում։
easternschool