Անվանական մրցանակ 2026

Հայտարարություն
Անվանական մրցանակ 2026

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Հարգելի գործընկերներ և սովորողներ, կրթահամալիրի օրացույցով Սեբաստացու օրերին նաև «Մխիթար Սեբաստացի», «Մուտք մանկավարժություն», «Վահան Ասատրյան», «Վարպետ Պետո», «Վանո Սիրադեղյան», «Ռուդիկ Հարոյան»  անվանական մրցանակներն են տրվում։ Խնդրում ենք ծանոթանալ անվանակարգերին, մրցանակի համար ներկայացվող պահանջներին, ժամանակացույցին։

Կարող եք ինքնառաջադրվել, խրախուսել գործընկերոջը, սովորողին, որ ինքնաառաջադրվեն։

«Մխիթար Սեբաստացի»՝

  • հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի տարածման, հայագիտական գործունեության համար.
  • 7-12-րդ դասարանի սովորողին, կրթահամալիրի քոլեջի ուսանողին՝  համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։

«Մուտք մանկավարժություն»՝
այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։


«Վահան Ասատրյան»՝

կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝  ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, բարձունքի նվաճման նախագծերի ստեղծման, իրականացման և տարածման համար։


«Վանո Սիրադեղյան»՝
հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին, 7-12-րդ դասարանի սովորողին, կրթահամալիրի քոլեջի ուսանողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործուղ կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։


«Ռուդիկ Հարոյան»՝

կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողի` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի ստեղծման, իրականացման և տարածման համար։


«Վարպետ Պետո»՝

  • Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի համակարգման, իրականացման համար.
  • կրթահամալիրի  միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝  միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:

Ամենամյա անվանական մրցանակի ինքնառաջադրման հայտ. լրացվում է առցանց։

Մրցանակակիրների ընտրության հանձնաժողովը կրթահամալիրի մասնաժողովն է։ Ուսուցիչը, սովորողը մրցանակի հայտը ներկայացնում են իրենց ստեղծած էլեկտրոնային նյութերով։ Նախորդ տարիների մրցանակակիրը նույն մրցանակի համար չի կարող դիմել։


Ժամանակացույց

  • Մրցանակի թեկնածուների ինքնաառաջադրումը, հայտերի ընդունումը՝ 2026 թ․ նոյեմբերի 3-15-ը։
  • Հայտերի քննարկումը` նոյեմբերի 16-23։
  • Մրցանակի շնորհումը՝ նոյեմբերի 27-ի ուրբաթ-համերգի ծրագրով։

Հիմք՝ կրթահամալիրի տնօրենի հրամանը «Կրթահամալիրում 2026թ. պարգևատրման միջոցները ձևավորելու, պարգևատրման, ամենամյա մրցանակների մասին»։

Անցած տարիների մրցանակակիրները։

MSKH