Համագործակցային այցով՝ Գարգառ, Զորյանական Վանաձոր
Արուսյակ Մխիթարյան
Կան ճամփորդություններ, որոնց ընթացքում սովորածը չի սահմանափակվում որևէ վայրի կամ մարդու մասին տեղեկություններով։ Դրանք հնարավորություն են տալիս աշխարհը տեսնել իրականության մեջ, բացահայտել հայրենիքը, ճանաչել մարդկանց և միասին արարելու փորձ ձեռք բերել։ Մեր հոկտեմբերյան երկօրյա ճամփորդությունը դեպի Լոռի հենց այդպիսին էր։