Տան ջերմությունից դեպի ստեղծագործություն (նախագծի ամփոփում)
Անի Ադամյան
Երբ նախաձեռնում էի այս նախագիծը, չէի պատկերացնում, թե որքան մեծ հետաքրքրությամբ, ոգևորությամբ ու սիրով կուսումնասիրեն սովորողները իրենց ընտանեկան ավադույթները։ Նախագիծը, որը միտված էր ընտանեկան արժեքների բացահայտմանը, սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու ընտանիքի անդամների համագործակցությանը, շատ ավելին դարձավ, քան պարզապես ստեղծագործական աշխատանքների շարք։ Ամենից շատ ինձ հուզեց այն ջերմությունը, որով սովորողները մոտեցան իրենց աշխատանքներին։ Նրանք ստեղծեցին գեղեցիկ ու ինքնատիպ պատումներ։ Նախագծի ընթացքում լսեցինք բազմաթիվ հետաքրքիր պատմություններ, ընտանեկան սովորույթներ, որոնք տարիների ընթացքում դարձել են իսկական ավանդույթներ, ծանոթացանք ընտանեկան բաղադրատոմսերի, հիշարժան դեպքերի ու սերնդեսերունդ փոխանցվող արժեքների։
Նախագծի ամփոփման մասին ամբողջական նյութը՝ Անի Ադամյանի բլոգում։