Տավուշյան արահետներով

Տավուշյան արահետներով

Մարթա Ասատրյան

Հայրենագիտական քայլարշավ Բերդի տարածաշրջանում

Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրում ճամփորդությունը սովորողի կրթության շարունակությունն է իրական միջավայրում։ Այստեղ սովորողը ճանաչում է հայրենիքը քայլելով, ուսումնասիրում է բնությունն ու պատմությունը, զարգացնում ինքնուրույնությունը, դիմացկունությունը և պատասխանատվությունը։ Իսկ տարատարիք խմբով ճամփորդելիս սովորում է նաև ընկերանալ, օգնել ու սովորել իրարից։
Կարևոր է, որ սովորողները շարունակեն բացահայտել Հայաստանի քիչ հայտնի անկյունները, ընտրեն նոր երթուղիներ, հաղթահարեն ճանապարհներ ու սեփական փորձով ճանաչեն հայրենիքը։ Որովհետև ճամփորդության արժեքը միայն այնտեղ հասնելը չէ․ այն նաև միասին անցած ճանապարհն է, ճանապարհին ձեռք բերած փորձը և այն հիշողությունները, որոնք դառնում են սովորողի կրթության ու կյանքի մասը։
Ճամփորդության ամփոփումն ամբողջությամբ կարող եք կարդալ Մարթա Ասատրյանի բլոգում։

MSKH