Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախները
11-րդ դասարանցիների անգլերենի ընտրությամբ խումբը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ՝ հոկտեմբերի 6-ին ներկայացրել է «Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախները» նախագիծը, որը միտված է իրազեկության բարձրացմանը, մտավոր հետաքրքրասիրության առաջացմանը, էկոլոգիական գրագիտության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը։ Այն սովորողներին ոչ միայն հնարավորություն է տալիս յուրացնել գլոբալ բնապահպանական առաջնահերթությունները, այլև ներկայանալ և վստահ ելույթ ունենալ միջազգային հարթակներում, այդ թվում՝ COP17-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներում և ակադեմիական հանդիպումներում, հիմնավորել իրենց կարծիքն ու արդյունավետ քննարկումների մասնակցել։ Մանրամասները՝ բլոգում։