Լեզուների եվրոպական օրը՝ տոն կրթահամալիրում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների զգալի մասը բազմալեզու է․ նրանք, բացի հայերենից և ռուսերենից, տիրապետում են անգլերենին՝ որպես միջնորդ լեզվի, ինչպես նաև սովորում են եվրոպական, օրինակ՝ ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, այս տարի՝ նաև գերմաներեն կամ տարածաշրջանային օտար լեզուներ՝ հարևան ժողովուրդների լեզուները՝ վրացերեն, պարսկերեն կամ թուրքերեն։ Ուստի, զարմանալի չէ, որ կրթահամալիրի սովորողները տարիներ շարունակ հաճույքով են նշում Լեզուների եվրոպական օրը որպես լեզվական բազմազանության և հաղորդակցության տոն՝ կարևորելով տարբեր լեզուների ուսումնասիրությունը և յուրացումը։ «Եվրոպական լեզուների ուսումնասիրություն» կարճաժամկետ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորողները հետաքրքիր փաստեր են ներկայացրել յուրաքանչյուր լեզվի մասին՝ ամբողջացնելով եվրոպական լեզուների մասին մեր պատկերացումները։ Մանրամասները՝ բլոգում։