Հրեշտակների ձորի հեքիաթային բնապատկերները և Տափի բերդ

Հրեշտակների ձորի հեքիաթային բնապատկերները և Տափի բերդ

Հոկտեմբերի 27-ը մեզ համար դարձավ աշնանային ևս մեկ գեղեցիկ ու հիշարժան օր՝ լի նոր բացահայտումներով, տպավորություններով և միասին անցկացրած հաճելի պահերով։ Առավոտյան բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք։ Մեզ սպասվում էր շուրջ 11 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ, որի ընթացքում պետք է հաղթահարեինք քարքարոտ արահետներ, վայելեինք բնության գեղեցկությունն ու ծանոթանայինք տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին։

Սովորողների պատումները՝

Դավիթ Մուրադյան

Ճանապարհը բավականին հետաքրքիր էր․ քայլում էինք լեռների ու յուրօրինակ ժայռերի միջով՝ ամեն քայլափոխին վայելելով շրջակա բնության գեղեցկությունը

Ադելինա Մովսիսյան

Մեր առաջին կանգառը Հրեշտակների ձորն էր։ Այն կարծես բնության ձեռքով ստեղծված մի հեքիաթային աշխարհ լիներ։ Տարօրինակ ձևերով ժայռերը, ձորի յուրահատուկ տեսքն ու աշնանային գույները ստեղծում էին մի տեսարան, որից դժվար էր հայացքը կտրել

Վիկտորիա Օհանյան


Ճանապարհը լի էր անկրկնելի բնության տեսարաններեվ, որոնք անգամ ամենահզոր տեսախցիկները չեն կարող փոխանցել։ Աստվածային գեղեցկություն։

Ավելին այստեղ


highschool