Մանկավարժական ճամբարի լուսաբանում․ օր երկրորդ
Հասմիկ Սարիբեկյան
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ընթանում է մանկավարժական ճամբարի երկրորդ օրը։
Արևմտյան դպրոց-պարտեզում առավոտը սկսվեց ազգային երաժշտության ու պարի ոգեշնչող հնչյունների ներքո։Սեդա Թևանյանի գլխավորությամբ ուսուցչական համակազմը նոր պար սովորեց՝ պատրաստվելով առաջիկա ուրբաթ համերգին։ Ազգային պարեղանակների ռիթմով լցված առավոտը ևս մեկ առիթ դարձավ միասին լինելու, ազգային մշակույթը ճանաչելու և կրթահամալիրին բնորոշ համագործակցային միջավայրում ստեղծագործելու համար։