Աշնանային կադրերի հետքերով․ ճամփորդություն դեպի Գոշի լիճ։

Աշնանային կադրերի հետքերով․ ճամփորդություն դեպի Գոշի լիճ։

Մարիամ Ասատրյան

Աշնանային պայծառ առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնարկեց մեր ուսումնական ճամփորդությունը: Նպատակը մեկն էր՝ տեսական գիտելիքները վերածել գործնական հմտությունների, զգալ բնական լույսն ու ստվերը, և լուսանկարչական ապարատի ոսպնյակով որսալ աշնանային Տավուշի, Գոշի լճի կախարդանքը: 
Լճի հայելանման մակերեսն ու շրջակա աշնանային անտառն իսկական փորձադաշտ էին բնապատկերային լուսանկարչության համար: Կիրառեցինք երկար էքսպոզիցիայով նկարահանման տեխնիկան՝ աշխատելով ջրային մակերեսի անդրադարձումների, կադրի հորիզոնական բաժանումների և «ոսկե հատման» կանոնների հետ:

Օրն ավարտվեց հարուստ լուսանկարչական արխիվով, նոր հմտություններով և անմոռանալի տպավորություններով, որոնք իրենց արտացոլումը գտան ուսանողների բլոգային պատումներում և ֆոտոշարքերում:

Ուսանողների կատարած աշխատանքը հրապարակված է բլոգում`

  1. Վիկտորյա Հովսեփյան
  2. Նարեկ Մովսեսյան
  3. Լինա Ափինյան
  4. Լիաննա Գալստյան
  5. Արիաննա Կարաբեկյան

Նյութն ամբողջությամբ՝ բլոգում։