Հարթակում ծնողն է․ «Հեքիաթաթերապիա»
Արմինե Աբրահամյան
Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան 21-րդ բաց հավաքի ընթացքում իրականացրինք «Հարթակում ծնողն է» համագործակցային նախագիծը։ Մեր հյուրը՝ կրթահամալիրի բարեկամ, երեք սեբաստացիների մայրիկ, մանկական հոգեբան՝ Արևիկ Բաբայանն էր։ Հանդիպման ընթացքում նա մեզ պատմեց հոգեբանի մասնագիտության առանձնահատկությունների մասին Նշեց, թե սովորոբար մարդիկ երբ են դիմում հոգեբանին և ինչումն է կայանում հոգեբանի մասնագիտական աջակցությունը։ Հատկապես հետաքրքիր էր մեր վարպետության դասի թեման՝ հեքիաթաթերապիան։ Ընկեր Արևիկը նշեց, որ հեքիաթը միայն գեղարվեստական պատմություն չէ․ այն կարող է դառնալ ինքնաճանաչման, ապրումների արտահայտման, վախերի ու դժվարությունների շուրջ խոսելու յուրահատուկ միջոց։
Հանդիպման լուսաբանումը՝ բլոգում։