Մեր փոքրիկ խնամքի սրահը՝ ժպիտներով ու սիրով
Էմմա Աղաբաբյան
Երկարացված օրվա ճամբարականներն այս անգամ որոշեցին իրենց համար բացել մի փոքրիկ, բայց շատ ջերմ խնամքի սրահ։ Այստեղ ամեն ինչ սիրով էր՝ խնամք, գեղեցկություն, ժպիտներ ու միմյանց հանդեպ հոգատարություն։
Սեբաստացիական մեր առօրյայում սովորում ենք ոչ միայն ստեղծել ու բացահայտել, այլև հոգ տանել մեր մասին, նկատել գեղեցիկը և այն փոխանցել ընկերներին։ Իսկ մեր փոքրիկ սրահում ամենակարևորը ոչ թե արտաքին փայլն էր, այլ ուրախությունը, ընկերական ջերմությունն ու իրար նվիրած գեղեցիկ պահերը։
Ավելին տե՛ս բլոգում։