Հանդիպում գեոդեզիստ, քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ. Հրավեր
Վարդան Կարապետյան
Աշնանային ամենամյա հավաքի և «Քաղաքագիտություն» առարկայի ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16-ին նախատեսված է հանդիպում տեխնիկական գիտությունների թեկնածու, գեոդեզիստ, քարտեզագիր, Գեոդեզիստների միջազգային ասոցիացիայի (International Association of Geodesists) անդամ, ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիդրոերկրադինամիկայի և էկոերկրաֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից Շահեն Շահինյանի հետ:
Հանդիպման օր՝ հոկտեմբերի 16
Ժամ՝ 10:10-11:00
Վայր՝ հետազոտական վարժարան, 2.3 կաբինետ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 11.6 դասարանի քաղաքագիտության խումբ, 11-րդ դասարանների այլ հետաքրքրված սովորողներ, հասարակագետներ
Հանդիպման թեման՝
Անկլավներ․ քարտեզը, սահմանը և պատմական փաստը
Նախագիծը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Լուսաբանումը՝ մասնակից սովորողների