Աշնանային Արատես․ բերքահավաքից մինչև նոր բնապահպանական նախագիծ
Սոնա Փափազյան
Արատեսյան եռօրյա ճամփորդությունները շարունակվում են։ Ամեն անգամ նույն ճանապարհով գնում ենք դեպի Վայոց ձորի մեր սիրելի անկյունը, բայց վերադառնում նոր տպավորություններով, բացահայտումներով ու հիշողություններով։ Արատեսն ամեն անգամ հյուրընկալ է յուրովի։
Այս եռօրյան նաև նոր նախաձեռնության սկիզբ դարձավ։ COP17 նախագծի շրջանակում, տիար Բլեյանի խորհրդով, մեկնարկեցինք նոր նախագիծ՝ նվիրված Արատեսի էնդեմիկ տանձենուն։ Աշնանային այս օրերը ևս մեկ անգամ հիշեցրին, թե որքան կարևոր է ճանաչել ու պահպանել մեր բնական հարստությունները։
Ավելին տե՛ս բլոգում։