Ուսումնական պարապմունք Հիդրոպոնիկայի ինստիտուտում
Մարինե Մարտիրոսյան և ընկերներ
Ծնողի աշխատավայրը դարձավ ուսումնական գործունեության կազմակերպման հարթակ. սովորողները սեփական փորձով, դիտարկելով, ուսումնասիրելով ծանոթացան բույսերի տեսակներին։ Տեսան, թե ինչպես են այդ բույսերն աճեցվում քարերի մեջ` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։
Շնորհակալ ենք մայրիկին, կենտրոնի տնօրենին, աշխատակիցներին` նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացնելու, բույսերի աշխարհում ճանաչողական շրջայց կազմակերպելու, սեփական փորձով բացահայտելու, դիտարկելու, հետաքրքրություն ստեղծելու, բնությանը սիրելու, սիրով ու խնամքով վերաբերվելու հնարավորության, մասնակից լինելու համար։ Նյութը` դասարանական բլոգում։