«Սովորողը՝ սովորեցնող»

«Սովորողը՝ սովորեցնող»

Արմինե Աբրահամյան

Այսօր սովորականից մի փոքր տարբեր էր։ Մենք ընկեր Աշպենի առաջին դասարանցիների հետ համագործակցային դասի մասնակցեցինք։ Դասի ընթացքում ոչ միայն նոր բաներ սովորեցինք, այլև հնարավորություն ունեցանք սովերեցնելու մեզանից փոքր երեխաներին։ Մենք փոքրերին սովորեցրեցինք ինչպես “Paint” ծրագրով աշխատել։ Ինձ համար հետաքրքիր էր իմ իմացածը ուրիշներին փոխանցելը։ Այդ ընթացքում հասկացա, որ ինչ-որ բան լավ սովորելու համար պետք է նաև սովորեցնել։ Սովորեցնելու ընթացքում շատ հմտություններ ամրապնդվեցին։ Օրվա ամենատպավորիչ հատվածը համագործակցային աշխատանքն էր։ Մենք միասին քննարկեցինք, հարցեր տվեցինք, կարծիքներ փոխանակեցինք և սովորեցինք միմյանցից։

Օրվա ավարտին ինձ մոտ մնաց մի կարևոր միտք․ սովորելն ու սովորեցնելը գիտելիքի փոխանակում է։ Երբ սովորեցնում ես ուրիշին, ինքդ էլ ավելի խորն ես հասկանում սովորածդ։

Օրվա լուսաբանումը տե՛ս բլոգում։

MSKH westernschool