Առողջ սննդակարգ
Ասյա Ծատրյան
Տեխնոլոգիայի դասին սովորողների հետ խոսեցինք առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչների մասին՝ անդրադառնալով քնի ճիշտ ռեժիմին, առավոտյան նախավարժանքի կարևորությանը և օրվա ընթացքում ճիշտ ու հավասարակշռված սնվելու սկզբունքներին։ Քննարկեցինք, թե ինչպես են մեր ամենօրյա սովորություններն ազդում ինքնազգացողության, աշխատունակության և առողջության վրա։ Սովորողները ներկայացրին իրենց կարծիքներն ու փորձը, իսկ զրույցը հնարավորություն տվեց կարևոր գիտելիքները կապելու առօրյա կյանքի հետ։
Ավելին՝ բլոգում։