Հոկտեմբերի 19-30-ը կրթահամալիրում

Հոկտեմբերի 19-30-ը կրթահամալիրում

Աշխատակարգ

Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ,


Ինչպես գիտեք, Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատճառով մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 19-ից 30-ը երկշաբաթյա արձակուրդ է հայտարարված։

Սիրով տեղեկացնում ենք, որ կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին և ավագ դպրոցների 1-12-րդ դասարաններում հոկտեմբերի 19-23-ը ուսումնական պարապմունքները չեն ընդհատվի, այլ կշարունակվեն հեռավար և առցանց ձևաչափերով՝ կիրառելով հեղինակային կրթական ծրագրի հաջողած փորձը։


Պարապմունքները կկազմակերպվեն MS Teams հարթակում: Որպես նախապատրաստական փուլ՝ հոկտեմբերի 12-16-ը սովորողները կծանոթանան MS Teams հարթակին և կյուրացնեն տեսակապին միանալու հմտությունները: Միևնույն ժամանակ տեխնիկական աջակցության նպատակով կտրամադրվեն ուսուցողական տեսադասեր։ Սովորողները մինչև հոկտեմբերի 19-ը կստանան շաբաթվա դասացուցակն ու տեսակապի հղումները:


Հոկտեմբերի 19-30-ին՝

  • կկազմակերպվեն մեկօրյա և բազմօրյա հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, որոնք ուղղված կլինեն «Բլեյան դպրոց» բաց ցանցի տարածմանը, գործընկեր դպրոցների հետ համագործակցային նախագծերի խթանմանը: Արատեսի դպրական կենտրոնում կշարունակվի 9-րդ դասարանցիների Անվտանգ կենսագործունեության ճամբարը։
  • կրթահամալիրի դպրոցները, ուսումնական կենտրոնները բաց կլինեն: Նախագծային խմբերը, անհատ սովորողներ և ուսուցիչներ իրենց ամենօրյա աշխատանքները կիրականացնեն արվեստանոցներում, լաբորատորիաներում, կրթական պարտեզում: «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի մասնակիցները կշարունակեն աշխատանքը՝ կրթահամալիրում, COP17-ի տաղավարում։ · Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում կգործեն լրացուցիչ կրթության աշնանային ճամբարները, ուսումնական ագարակում՝ միջին դպրոցի տեխնոլոգիական ճամբարը։
  • 2-4 և 5 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերը, քոլեջը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը ֆիզիկական միջավայրում։

Ներկայացված աշխատակարգը քննարկվել ու հավանության է արժանացել կրթահամալիրի Կառավարման խորհրդում։

Սիրով՝ Աշոտ Բլեյան, Լուսինե Փաշայան

MSKH