Գաթաթխիկ
Արև Ուզունյան
Այսօր սաների հետ պատրաստեցինք քաղցրահամ գաթա։ Բոլոր սաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին պատրաստման ողջ ընթացքին։ Նրանք միասին խառնեցին անհրաժեշտ բաղադրիչները, գաթայի մեջ դրեցինք մետաղադրամը և տեղափոխեցինք ջեռոց՝ թխվելու Երբ գաթան պատրաստ էր, կտրեցինք այն, և սաները մեծ հաճույքով համտեսեցին։ Սակայն ամենահետաքրքիր պահը դեռ առջևում էր․ բոլորը անհամբեր սպասում էին՝ պարզելու, թե ում է բաժին հասնելու մետաղադրամը։ Այս անգամ հաջողակը Լեոն էր։
Ավելին կարդա՛ բլոգում։