«Լուսանկարչական գործ» մասնագիտության ընտրության գործունեության ամփոփում․սեպտեմբեր։
Մարիամ Ասատրյան
Սեպտեմբեր ամսվա ընթացքում առաջին կուրսի ուսանողների հետ իրականացվել են դասընթացի մեկնարկային 3 հիմնարար թեմաների տեսական և գործնական թեմաները՝ ուղղված տեսողական մտածողության, կադրի զգացողության և տեխնիկական հմտությունների ձևավորմանը։
Ամսվա արդյունքներն ու ձեռքբերումներն են՝
- Ձեռքբերումներ․ ուսանողները յուրացրել են լույսի հետ աշխատանքի բազային կանոնները, սովորել են նկատել և լուսանկարչորեն ընդգծել առարկաների ռելիեֆն ու տարածականությունը, ինչպես նաև կադրն ազատել ավելորդ աղմուկից։
- Գործնական աշխատանքների ստուգում․ բոլոր 3 թեմաներով կատարված առաջադրանքները հավաքագրվել, քննարկվել և վերլուծվել են խմբային դաս-քննարկումների ընթացքում։
Ամփոփումը՝ բլոգում։
Լուսանկարը՝ Վիկտորիա Հովսեփյանի։