Երևանի հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում Մանկական կրթական պարտեզ ստեղծելու մասին
06.04.1994թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ
06.04.94թ. N 10/290 Շրջանի Հարավ-Արևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում Մանկական
կրթական պարտեզ ստեղծելու մասին
/Ղեկ. Ա. Բլեյան/
ՈՐՈՇՈՒՄ
Հ. Ա.
զանգվածի Բ-1 թաղամասում են գործում ժողկրթբաժնի ենթակայության հ.181 դպրոցը,
h.305, 309, 296, 106 մանկապարտեզները և «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի մայր
դպրոցը, նախակրթարանը, գիմնազիան և գեղարվեստի դպրոցը: Բոլոր այս մանկական
հաստատությունները իրենց շենքերով ու արտաքին տարածքներով կոչված են բավարարելու
Բ-1 թաղամասի երեխաների լուսավորչական, մշակութային, կրթության ու մարզական
պահանջները:
Այդ
հաստատությունների արտաքին տարածքները մեծ չափով անխնամ վիճակում են․ վերացել կամ
վերանում են կանաչ գոտիները, ծառերն ու թփերը, ամայանում են խաղադաշտերը: Այդ
տարածքները չեն ծառայում իրենց հիմնական նպատակին՝ թաղամասի երեխային: Սա այն
դեպքում, երբ վերջին 2-3 տարում ավերվել են թաղամասի բակերը, խաղադաշտերն ու կանաչ
գոտիները: Առանձին-առանձին նշված թաղամասի դպրոցների ու մանկապարտեզների
ղեկավարներն անկարող են կարճ ժամկետում շտկել վիճակը: Կան թաղամասի համար
ընդհանուր, չլուծված խնդիրներ ու դժվարություններ: Միավորել է պետք գործկոմի,
ժողկրթվարչության, կրթական հաստատությունների ջանքերն ու հնարավորությունները
միասնական նախագծի իրականացման նպատակով, որպեսզի թաղամասի երեխայի համար ստեղծվի
միասնական կրթական միջավայր, ավելի լայն հնարավորություններով թաղամասի
բարեկարգ-կանաչապատ մանկական բազմաբնույթ խաղայգի-պարտեզ:
ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
- Հ.Ա. զանգվածի Բ-1 թաղամասի ժողկրթբաժնի ենթակայության հ.181 դպրոցի, h.305, 309, 106 և 296 մանկապարտեզների, «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի Մայր դպրոցի /նախկին h.183 դպրոց/, Նախակրթարանի /նախկին h.11 մանկապարտեզ/, Գեղարվեստի դպրոցի /նախկին h.295 մանկապարտեզ/ արտաքին տարածքների վրա ստեղծել թաղամասի մանկական կրթական պարտեզ: Հաստատել պարտեզի կանոնադրությունը:
- Պարտեզի ստեղծման ու շահագործման գլխավոր պատասխանատու ճանաչել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին: Համալիրի տնօրեն, ՀՀ խորհրդարանի անդամ Աշոտ Բլեյանին հաստատել պարտեզի վարչական խորհրդի նախագահ:
- Հաստատել շրջանի գլխ. ճարտարապետի կողմից ներկայացված պարտեզի կառուցապատման գլխավոր հատակագիծը:
- Հանձնարարել շրջժողկրթբաժնին, գործադիր կոմիտեի ճարտարապետական բաժնին, շինվերանորոգման վարչությանը, կանաչապատման տեղամասին, ջրմուղ-կոյուղու ձեռնարկությանը, պարտեզը կազմավորող դպրոց-մանկապարտեզների ղեկավարներին՝ պարտեզի վարչական խորհրդի կողմից մշակված կառուցապատման աշխատանքները կազմակերպել այն հաշվով, որպեսզի պարտեզի հիմնական կառուցապատման աշխատանքներն ավարտվեն մինչև 1994թ. հուլիսի 1-ը:
- Սահմանել, որ՝
- ա/ շրջանի կանաչապատման տեղամասը /պետ՝ Հովիկ Ահարոնյան/, մինչև ս/թ ապրիլի 15-ը լուծի պարտեզը սնող ոռոգման ջրի ցանցի հարցը:
- բ/ ջրմուղ-կոյուղու գրասենյակը մինչև մայիսի 1-ը պարտեզով անցնող կոյուղու ցանցը հիմնավորապես կկարգավորվի:
- գ/ շինվերանորոգման վարչությանը՝ մինչև ս/թ հունիսի 1-ն ավարտի հ.181 դպրոցի բակի վերականգնման աշխատանքները:
- դ/ շրջանի էլեկտրոցանցին՝ մինչև մայիսի 1-ը հիմնավորապես կարգավորել պարտեզով անցնող արտաքին էլեկտրոցանցի գծերը:
- Ընդունել ի գիտություն, որ պարտեզի կառուցապատման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 50%-ը հատկացնում է շրջխորհրդի գործադիր կոմիտեն, իսկ 50%-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրը:
ԳՈՐԾԿՈՄԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Վ. ԶԱՏԻԿՅԱՆ
ԳՈՐԾԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Իսկականի հետ ճիշտ է
Ընդհ.
բաժնի վարիչ՝ Ռ.
Բաբախանյան
Հաստատված է Երևանի Շահումյանի
շրջխորհրդի գործադիր կոմիտեի
06.04.94թ. h. 10/290 նիստում
Բ-1
ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐՏԵԶԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Երևան քաղաքի Շահումյանի շրջանի Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի էկոլոգիական վիճակը բարեփոխելու և թաղամասի երեխաների ժամանցը բարվոք կազմակերպելու նպատակով Շահումյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն և ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրը համատեղ հիմնադրում են Բ-1 թաղամասի մանկական կրթական պարտեզ: Այդ հաստատությունները պարտեզի հիմնադիր անդամներն են:
- Պարտեզի ստեղծման ու շահագործման գլխավոր պատասխանատուն «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրն է: Համալիրի տնօրենը միաժամանակ պարտեզի վարչական խորհրդի նախագահն է:
- Մանկական պարտեզի կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է, որի կազմում են մանկական պարտեզը կազմավորող հաստատությունների («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարան, մայր դպրոց, գիմնազիա, գեղարվեստի դպրոց, թիվ 181 դպրոց, թիվ 305, 309, 106, 296 մանկապարտեզներ), շրջժողկրթբաժնի, թիվ 5/6 ԲՇՏ-ի, ՆԳԲ-ի և թաղամասի ծնողական համայնքի մեկական ներկայացուցիչները: Վարչական խորհուրդը նիստեր է գումարում, որպես կանոն, ամիսը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ: Նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում պարտեզի աշխատանքը ղեկավարում է վարչական խորհրդի նախագահը: Խորհրդի անդամները համակողմանիորեն աջակցում են պարտեզի ստեղծման ու շահագործման աշխատանքին՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան կիրառման մեջ դնելով սեփական տարածքը, շինությունները, հաստիքները, նյութական այլ միջոցներ: Պարտեզին լրացուցիչ հաստիքներ հատկացվում են միայն խիստ անհրաժեշտ դեպքերում՝ շրջխորհրդի գործադիր կոմիտեի ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համատեղ որոշմամբ:
- Մանկական պարտեզը հավասարապես օգտագործելի է ինչպես հիմնադիր կազմակերպություններում ընդգրկված, այնպես էլ թաղամասի մյուս երեխաների համար: Աշխատանքի այդ ուղղության համար պատասխանատու է ծնողական համայնքի ներկայացուցիչը:
- Բ-1 թաղամասի մանկական պարտեզը կարող է լուծարվել շրջխորհրդի գործադիր կոմիտեի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համատեղ որոշմամբ, եթե չի կատարում կանոնադրությամբ սահմանված խնդիրները:
- Մանկական պարտեզը կարող է ունենալ բանկային հաշվարկային հաշիվ և կլոր կնիք:
- Պարտեզի ստեղծման, շահագործման դրամական և նյութական միջոցները գոյանում են շրջխորհրդի գործկոմի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հատկացումներից, պարտեզը կազմավորող հաստատությունների հատկացումներից, առանձին կազմակերպությունների և թաղամասի բնակիչների նվիրատվություններից, ինչպես նաև պարտեզի վճարովի ծառայություններից ստացվելիք հասույթներից: