Սովորողի անհատական պլանը կազմելու կարգ

Սովորողի անհատական պլանը կազմելու կարգ


Հաստատված է կառավարման խորհրդի
2026թ. հուլիսի 16-ի նիստում

Սովորողի անհատական ուսումնական պլանը (այսուհետ` պլան) ուսումնառության պայմանագրի հավելվածն է։ Պլանը սովորողը կազմում է 1-ին դասարանում ծնողի հետ, 2-12-րդ դասարանում՝ ինքնուրույն կամ իր ընտրած խորհրդատուի հետ, համաձայնեցնում ծնողի հետ։ Պլան կազմվում է ուսումնական հինգ շրջանի համար` սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս, հուլիս-օգոստոս՝ հաշվի առնելով դպրոցի ուսումնական պլանը, կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցները.

  • առաջին շրջանի համար՝ ուսումնական տարին սկսելուց առաջ՝ հունիսյան ճամբարում, մինչև օգոստոսի 31-ը. ճշգրտումներ կարող են լինել նախագծային ուսուցման շաբաթում, մինչև սեպտեմբերի 7-ը.
  • երկրորդ՝ ձմեռային ուսումնական ճամբար շրջանի համար՝ առաջին շրջանի վերջում, «Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանում, մինչև ուսումնական շրջանն սկսելը.
  • երրորդ շրջանի համար՝ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքոււմ. 10-12-րդ դասարանի սովորողի երրորդ շրջանի պլանը կրկնում է առաջինը.
  • չորրորդ շրջանի համար՝ մինչև երրորդ ուսումնական շրջանի վերջին շաբաթը.
  • հինգերորդ շրջանի համար՝ մինչև հունիսի վերջը։

Ուսումնական տարվա ընթացքում դպրոց ընդունվող սովորողի պլանը կազմվում է մինչև նրա հետ ուսումնառության պայմանագիր կնքելը՝ ընթացիկ շրջանի համար, հաջորդ շրջանների համար՝ կարգի համաձայն: Պլանը հաստատում է դպրոցի ղեկավարը, հրապարակվում է սովորողին բլոգում։ Ըստ սովորողների պլանների ձևավորվում են ընտրությամբ գործունեության, դասընթացների, նախագծային խմբերը, մարզական ակումբները, դասարանները։ 1-4-րդ շրջաններում դպրոցի ղեկավարը սովորողի պլանի փոփոխությունը հաստատում է` ընդունելով նրա հիմնավորված դիմումը, քննարկելով հիմավորումները մանկավարժական խորհրդում։ 5-րդ շրջանի պլանը սովորողն ինքնուրույն լրացնում է անհատական, ընտանեկան, այլ նախաձեռնություններով՝ գրանցելով լրացումը ուսումնական բլոգում հրապարակված պլանում։

Պլանի կառուցվածքը։

Առաջին, երրորդ ուսումնական շրջաններում պլանում ներառվում են`

  • հանրակրթություն. որոշվում է հեղինակային կրթական ծրագրի օրինակելի ուսումնական պլանով.
  • դպրոցական բաղկացուցիչ. հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանում առաջարկվող ցանկից` սովորողի ընտրությամբ դասընթացներ, ակումբներ, ուսումնական նախագծեր, հետազոտական նախագծեր.
  • 6-12-րդ դասարանում՝ սովորողի ընտրությամբ մարզական ակումբը (այլ հաստատությունում մարզական լրացուցիչ կրթություն ստացող սովորողը կարող է կրթահամալիրում մարզական ակումբ չընտրել).
  • 10-12-րդ դասարանում՝ սովորողի հանրակրթական և ընտրությամբ դասընթացների ծրագրերը, դասընթացը վարող ուսուցչի անունը. ինքնակրթություն, տնային ուսումնական աշխատանք (ընտրած դասընթացի, նախագծի, լրացուցիչ կրթության աշխատանք).
  • ուսումնական պլանով որոշված համադպրոցական (ընդհանուր) պարապմունքները, ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը, կամավորական աշխատանք.
  • լրացուցիչ կրթություն դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոնում կամ այլ հաստատությունում. այդ թվում՝ շտկողական աշխատանք, երկարացված օրվա ծրագիր։ Կրթահամալիրում կամ այլ հաստատությունում լրացուցիչ կրթություն ընտրած սովորողը դպրոցի ղեկավարի համաձայնությամբ կարող է չընտրել ուսպլանում տրված ընտրությամբ դասընթացների ցանկից։ Դրա հիմնավորումը լրացուցիչ կրթությունից ունեցած հաջողությունն է, սովորողի մասնագիտական կողմնորոշումն է։ Սովորողը լրացուցիչ կրթության արդյունքները պարբերաբար ներկայացնում է կրթահամալիրում՝ անհատական-խմբային համերգի, ներկայացման, ցուցահանդեսի, իր ընտրած բնագավառի ամենամյա ստուգատեսի միջոցով։

Երկրորդ, չորրորդ շրջանների պլանում ներառվում են ուսումնական նախագծեր`

  • հանրակրթական ստուգատեսների մասնակցության
  • սովորող սովորորեցնող
  • ակումբային
  • քաղաքացիական կրթության
  • էկոլոգիական
  • աշխատարանի, վարպետության պարապմունքի կազմակերպման
  • արտադրական
  • համերգային (երաժշտական-պարային)
  • մարզական
  • հայրենագիտական-ճամփորդական
  • կրթական փոխանակման
  • լրացուցիչ կրթության
  • երկարացված օրվա։

Հինգերորդ շրջանի պլանում ներառվում են

  • արշավային, անվտանգ կենսագործունեության, հայրենագիտական, բնապահպանական, փառատոնային, գյուղական, այլ ճամբարներ. ուսումնական ճամփորդություններ.
  • ինքնակրթության նախագծեր, այդ թվում՝ նաև կրթահամալիլրի ուսոււմնական կենտրոնում, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիայում.
  • լրացուցիչ կրթությյան դասընթաց, կարճաժամկետ նախագծեր աշխատարաններ.
  • «Ուսումնական ամառ» նախագծով այլ աշխատանք։

Անհատական պլանի բոլոր բաղկացուցիչներով աշխատանքը հաշվառվում է։


MSKH