Երազանքից՝ նպատակ․ վերելք Արարատի գագաթ։
Մարիամ Ասատրյան
Երազանքներն իրականություն են դառնում այն պահին, երբ դրանք դուրս են գալիս սովորական ցանկությունների սահմանից և վերածվում են հստակ ձևակերպված, քայլ առ քայլ պլանավորված նպատակի։
Արարատի գագաթ հասնելն իմ մեջ որպես վերջնական նպատակ ձևավորվեց 2026 թվականի հունվարին։ Սակայն, եթե հետադարձ հայացք գցեմ անցածս ուղուն, ֆիզիկապես, տեխնիկապես ու հոգեպես այս մեծ վերելքին սկսել էի նախապատրաստվել դեռ 2019 թվականից, երբ առաջին անգամ ինձ փորձարկեցի լեռնագնացության մեջ։ Իմ առաջին լուրջ բարձունքը Արագածի հարավային գագաթն էր (3879 մ)։ Հենց այնտեղ՝ լեռան վեհության ու լռության մեջ, հասկացա մի կարևոր բան․ ես այն մարդն եմ, ում լեռները գրկաբաց ընդունում, սիրում ու էլի սպասում են․․․
Լեռնագնացությունը միայն գեղեցիկ տեսարաններ վայելելը չէ․ դա ամենօրյա աշխատանք է սեփական հոգնածության, ցավի ու հուսահատության ակնթարթների դեմ։ Այն ճիշտ այնպիսին է, ինչպես իմ ամենօրյա աշխատանքը կրթահամալիրի Քոլեջում որպես կազմակերպիչ․ յուրաքանչյուր նախագիծ, ճամփորդություն կամ ուսումնական նախաձեռնություն նույնպես մի յուրօրինակ վերելք է, որտեղ պետք է ճիշտ հաշվարկել ռեսուրսները, նախատեսել անանցանելի թվացող խոչընդոտներն ու թիմին վստահ առաջ տանել։
Ավելին՝ բլոգում։