«Լուսանկարչական գործ» մասնագիտության ամփոփիչ աշխատանքների ներկայացում։
Մարիամ Ասատրյան
«Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողների համար առաջին աշխատանքների ներկայացումը անցավ հուզմունքի, պատասխանատվության և ներքին երկխոսության մեծ ալիքով։ Երբ կադրերը, որոնք մինչ այդ գոյություն ունեին միայն իրենց տեսախցիկի հիշողության քարտի վրա կամ անձնական էկրաններին, առաջին անգամ հայտնվեցին մեծ էկրանին, ուսանողները կանգնեցին մի բոլորովին նոր փորձառության առջև։
Ուսանողները հասկացան, որ լուսանկարիչ լինելը միայն կոճակը սեղմելը չէ, այլև սեփական տեսլականը պաշտպանելու, պատմություն պատմելու և հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնելու արվեստը։
Ավելին՝ բլոգում։