Մեծ Փարախադեմ՝ մասնակիցների տպավորությունները

Մեծ Փարախադեմ՝ մասնակիցների տպավորությունները

Մարիամ Ասատրյան

Երբ վերջապես կանգնեցինք Փարախադեմի գագաթին, հոգնածությանը փոխարինեց հպարտության ու բերկրանքի զգացումը։ Բացվող տեսարանը, լեռնային թարմ օդն ու գագաթն ի վերջո նվաճելու բերկրանքը լավագույն նվերն էին Անկախության օրվա առթիվ։ Գագաթին մենք նաև ժամանակ հատկացրինք վայելելու բնությունը՝ ևս մեկ անգամ արժևորելով մեր հայրենի բնաշխարհն ու դրա հանդեպ պատասխանատու վերաբերմունքը։

Բարձունքը հաղթահարած մասնակիցների տպավորությունը՝
  1. Անգելինա Հազեյան՝․․․․Բարձրանալիս տարբեր զգացմունքներ էի ունենում։ Մի պահ հոգնած էի, հետո նորից ոգևորվում էի, երբ տեսնում էի գեղեցիկ տեսարաններ։ Չնայած դժվարությանը՝ ներսումս մեծ ցանկություն կար հասնելու վերև։ Ես հասկանում էի, որ հենց այդ դժվարությունն էլ է այդ ճանապարհը դարձնում ավելի կարևոր։ Ամեն քայլի հետ ավելի էի զգում, որ հաղթահարում եմ ինքս ինձ և իմ հոգնածությունը․․․․․
  2. Մարկ Վարդանյան՝․․․․․Բացի բնության հրաշքներից, այս ճանապարհորդությունն ուներ մի շատ կարևոր ու ջերմ կողմ․ մենք էլ ավելի մտերմացանք ու ընտելացանք քոլեջի միջավայրին ու միմյանց։ Ճանապարհի դժվարությունները, միասին հաղթահարած յուրաքանչյուր մետրը, ծիծաղն ու իրար աջակցելը մեզ էլ ավելի կապեցին։ Սա պարզապես վերելք չէր, այլ միասին անցկացրած լավագույն պահերից մեկը, որը երկար է մնալու հիշողության մեջ ու չափազանց տպավորիչ սկիզբ դարձավ քոլեջային նոր կյանքի համար․․․․․
  3. Սոֆի Պատինա՝․․․․Ետդարձի ճանապարհն արդեն շատ ավելի թեթև ու արագ անցավ։ Տուն վերադարձա անսահման հոգնած, բայց ներքին մեծ հպարտությամբ․ չէ՞ որ ես հաղթահարեցի այդ բարդ ճանապարհը, բարձրացա մինչև վերջ և վայելեցի այդ աննկարագրելի գեղեցկությունը լավագույն ընկերակցության մեջ․․․․․
  4. Արայիկ Մարգարյան՝․․․․․Ինձ շատ դուր եկավ նաև բնությունը։ Օդը մաքուր էր, իսկ լեռները և շրջապատը շատ գեղեցիկ։ Ամենահետաքրքիր պահերից մեկը այն էր, որ վերևից մենք տեսանք Տիգրանաշեն գյուղը։ Այդ տեսարանը շատ գեղեցիկ էր իմ համար․․․․․
  5. Վիկտորյա Հովսեփյան ՝․․․․․Այս օրը մեզ համար դարձավ ոչ միայն արշավ, այլև միասին անցկացրած հաճելի ժամանակ։ Թեև վերջում բոլորս հոգնած էինք, վերադարձանք լավ տրամադրությամբ և շատ գեղեցիկ հիշողություններով․․․․․․

Ամբողջական նյութը՝ բլոգում։

college