Անկախության օրը բարձունքի նվաճմամբ
Մարիամ Ասատրյան
Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Անկախության օրը, քոլեջի մեր ուսանողական խմբի համար նշանավորվեց իսկական ինքնահաղթահարման ու բարձրունքի նվաճման արշավով։ Մեր նպատակակետը մեծ Փարախադեմ լեռն էր, իսկ առջևում՝ 15 կիլոմետր երկարությամբ քայլարշավային ճանապարհ։
Ճանապարհվելուց և լեռան ստորոտ հասնելուց հետո սկսվեց մեր վերելքը։ 15 կիլոմետրը թղթի վրա գուցե պարզապես թիվ է թվում, բայց լեռնային տեղանքում այն պահանջում է ֆիզիկական տոկունություն, կամքի ուժ և ուշադրություն։ Քայլ առ քայլ, թեք լանջերն ի վեր բարձրանալիս, ամեն մեկս հաղթահարում էինք մեր ներսի հոգնածությունն ու կասկածները։ Սա լոկ քայլարշավ չէր, այլ իսկական ինքնահաղթահարում և «Զբոսաշրջություն», «Լուսանկաչություն» մասնագիտությունների ուսանողների փորձություն:Այդ ընթացքում ամենագեղեցիկը թիմային ոգին էր։ Տարբեր կուրսերի ու տարիքի ուսանողներ, ովքեր գուցե քոլեջի միջանցքներում միայն բարևում էին միմյանց, լեռան վրա դարձան միասնական թիմ։ Մեկս մյուսին ձեռք մեկնելով, դժվար հատվածներում քաջալերելով ու ջուրը կիսելով՝ մենք զգացինք ընկերական աջակցության իսկական արժեքը։
Ամբողջական նյութը՝ բլոգում։